
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այս պահին ներքին անվտանգության առումով մտահոգվելու կարիք չկա: «Ամբողջ պետական և անվտանգության համակարգն արդյունավետ աշխատում է: Իհարկե, որոշակի փորձեր ու քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրանց միակ պատճառը վիրուսի հետ կապված իրավիճակն է: «Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»,- ասաց նա: