Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Շողակաթ համայնքի տնտեսություններին
Advertisement 1000 x 90

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Շողակաթ համայնքի տնտեսություններին

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում հունիսի 18-ի ժամը 15-­ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը վնասներ է հասցրել պտղատու այգիներին եւ ընտանի կենդանիներին:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգուն՝ մոտ 50 հեկտար տարածքով: Եվս 3 հեկտար պտղատու այգի վնասվել է Շողակաթ բնակավայրի ներսում: Գրանցվել է նաեւ 15 գլուխ ոչխարի անկում:

«Շողակաթի նորաստեղծ իրանի այգին այս տարի լավ բերքի տակ էր, գոհացուցիչ արդյունք էինք ակնկալում, սակայն կարկուտն ամբողջությամբ ավերել է բերքը, նույնիսկ ծառերին տերեւներ չի թողել: Լրջորեն վնասվել են նաեւ համայնքի տնտեսությունների պտղատու այլ ծառեր՝ շուրջ 3 հեկտարի չափով: Վնասներ են կրել նաեւ Ջիլ գյուղի տնտեսությունները: Կաղինի մեծությամբ կարկուտը տեղաց ավելի քան 40 րոպե: Նման հորդառատ կարկտի նախադեպ Շողակաթի բնակիչները չեն հիշում: Կարկուտի պատճառած վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,- տեղեկացրեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան