«Պատճառ կար». Մհեր Սեդրակյանը՝ ՀՀԿ համագումարին ու ԱԺ նիստերին չմասնակցելու մասին. 1in.am
Advertisement 1000 x 90

«Պատճառ կար». Մհեր Սեդրակյանը՝ ՀՀԿ համագումարին ու ԱԺ նիստերին չմասնակցելու մասին. 1in.am

Երկարատև բացակայությունից հետո այսօր խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը»:

Լրագրողների հարցին` ճի՞շտ է, որ իր տունը խուզարկել են, և դա է  իր բացակայությունների պատճառը, Սեդրակյանն ասաց. «Մեր տունը ոչ ոք չի խուզարկել, դա ձեզ չի վերաբերում, ինձ վերաբերող հարցերը թողեք ինձ»:

Մեկ այլ հարցին, թե ինչու պատգամավորը չէր մասնակցում նաև ՀՀԿ համագումարին. այդ դիտարկմանն ի պատասխան Մհեր Սեդրակյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի, ձեր ի՞նչ գործն ա, երևի պատճառ կար, որ չէի մասնակցում»:



Նման նյութեր