Վարձում է ցուցարարներին ԱՄՆ-ում քաոս տարածելու համար և ֆինանսավորում է Black Lives Matter շարժումը. Daily Mail-ը պատմել է Սորոսի վերաբերյալ նոր դավադրության տեսությունների մասին. tert.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարձում է ցուցարարներին ԱՄՆ-ում քաոս տարածելու համար և ֆինանսավորում է Black Lives Matter շարժումը. Daily Mail-ը պատմել է Սորոսի վերաբերյալ նոր դավադրության տեսությունների մասին. tert.am

Բրիտանական Daily Mail պարբերականը գրում է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսի շուրջ հյուսվում են դավադրության նոր տեսություններ, ըստ որոնց՝ հենց նա է կազմակերպում ու ֆինանսավորում ԱՄՆ-ում հակաոստիկանական ցույցերը, որոնք սկիզբ են առել սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Պարբերականը նկատում է, որ այժմ այդ տեսությունները գրավում են համացանցի ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչների ուշադրությունը:

Daily Mail-ը գրում է, որ անհիմն տեսությունների համաձայն՝ Սորոսը վարձում է ցուցարարներին, հատուկ ավտոբուսներ է վարձակալում նրանց ակցիայի վայրեր տեղափոխելու և այնտեղ անկարգություններ անելու, ոստիկանների հետ բախվելու համար: Ըստ այդ տեսությունների՝ ակցիաների վայրերում նախապես դարսված են աղյուսներ, որոնք ցուցարարները նետում են իրավապահների ուղղությամբ:

Մարդկանց որոշ խմբեր հավատացած են, որ Black Lives Matter շարժումն իրականում պատկանում է Սորոսին ու նրա կողմից է ֆինանսավորվում: Նրանք հավատացած են, որ Black Lives Matter շարժմանը նոր թափ հաղորդած աղմկահարույց սպանությունն իրականում եղել է Սորոսի և ոստիկանության միջև պայմանավորվածության հետևանք:

Նշվում է, որ վերջին շաբաթներին Սորոսի վերաբերյալ նմանատիպ հրապարակումները վիրտուալ տիրույթում կայծակնային արագությամբ են ավելանում: Օրինակ մայիսի վերջին՝ ընդամենը չորս օրվա ընթացքում, Twitter-ում Սորոսի մասին բացասական հրապարակումներն օրական 20 000-ից հասել են 500 000-ի: Այս են փաստում Anti-Defamation League կազմակերպության վերլուծության տվյալները: Նմանատիպ աճ է նկատվել նաև Facebook սոցկայքում:

Նման հրապարակումներն ուղեկցվում են առցանց գովազդներով, որոնց հեղինակները՝ պահպանողական խմբերը, կոչ են անում իշխանություններին հետաքննել Սորոսի՝ ներքին ահաբեկչության և տասնամյակներ շարունակվող կոռուպցիայի դեպքերը:

89-ամյա Սորոսն ամբողջ աշխարհում իր անձնական հարստությունից միլիարդավոր դոլարներ է տրամադրել լիբերալ և հակաիշխանական տարբեր թեմաներին, ինչի հետևանքով դարձել է աջակողմյան ուժերի «սիրելի թիրախը»: Ծագումով հրեա Սորոսը, որը ծնվել է Հունգարիայում, տասնամյակներ շարունակ դավադրության տարատեսակ տեսությունների գլխավոր դեմքերից է:

tert.am

 



Նման նյութեր