Թմրամիջոցների ազդեցությունը մարդու առողջության վրա մեծապես կախված է դրանց օգտագործման եղանակից, պնդում է ՀՀ առողջապահության նախարարի՝ նարկոլոգիայի հարցերով խորհրդական եւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:
Նրա խոսքով ՝ դեղերը, որոնք ծխում են, առաջին հերթին վնասում են շնչառական համակարգը և հանգեցնում են մի շարք պաթոլոգիաների զարգացման, ինչպես սովորական ծխախոտը:
Նրա խոսքով՝ թմրանյութերը, որոնք ծխում են, առաջին հերթին վնասում են շնչառական համակարգը եւ մի շարք պաթոլոգիաների զարգացման են հանգեցնում՝ սովորական ծխախոտի նման:
Թմրանյութերը, որոնք օգտագործվում են ներերակային եղանակով, հիմնականում անոթային պաթոլոգիաների զարգացման են հանգեցնում: Դրանք նաեւ հեպատիտ B-ով եւ C-ով, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ով վարակման ամենալուրջ ռիսկային գործոններից մեկն են համարվում: Բացի այդ, բոլոր թմրամիջոցները, անկախ դրանց օգտագործման եղանակից (ներառյալ ալկոհոլը, չնայած այն հիմա թմրանյութերի դասին չի պատկանում), ազդում են ուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ավելին, դրանք նաեւ ազդում են լյարդի վրա, քանի որ հենց այս օրգանն է վերամշակում եւ ֆիլտրում թունավոր նյութերը, որոնք մտնում են օրգանիզմ: Սրանով էլ բացատրվում է այն փաստը, որ թմրանյութեր օգտագործող շատ մարդիկ բախվում են լյարդի տարատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ ցիռոզի:
Խոսելով թմրանյութերի օգտագործման հետ կապված մահացության մասին՝ մասնագետը նշեց, որ դրանք կարելի է բաժանել 2 խմբի՝ ուղղակիորեն թմրամիջոցների օգտագործման հետեւանքով մահ եւ այն հիվանդությունների հետեւանքով, որոնք առաջանում են թմրանյութերի պատճառով:
Հայաստանում թմրամիջոցների հետեւանքով մահացության մասին հստակ վիճակագրություն դեռ չկա, բայց այժմ Կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի հետ համատեղ աշխատանքներ են տարվում այն ներդնելու ուղղությամբ: