Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` «Ռոստելեկոմ» ընկերությունը շուրջ չորս ամիս է աշխատանքը կազմակերպում է հեռավար՝ բացառությամբ որոշ ստորաբաժանումների:
Այս ամբողջ ընթացքում ընկերությունը բարելավել է հաճախորդների սպասարկմանը և աշխատանքի արդյունավետ կառավարմանն ուղղված մի շարք ծառայություններ, ինչպես նաև հանդես է եկել տան (https://www.rtarmenia.am/home) և բիզնեսի համար (https://www.rtarmenia.am/business) ժամանակակից և նորարական առաջարկներով:
Թվում է՝ նմանատիպ իրավիճակներում ամենից շատ տուժում են աշխատանքի այն տեսակները, որոնց գործունեության հիմնական բաղադրիչը շփումն է մարդու հետ, իհարկե, կենդանի շփումը դժվար է փոխարինել հեռավարով, սակայն ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի աշխատանքային գործառույթները դրանից չտուժեն: Եվ այս ամենը հնարավոր է պրոֆեսիոնալ, պատասխանատու և նվիրված ԹԻՄԻ շնորհիվ, և այն արժեքների և հմտությունների, որոնք նրանք ցուցաբերում են աշխատանքի ընթացքում: