Ամանորյա արձակուրդն այս տարի չի կրճատվի
Advertisement 1000 x 90

Ամանորյա արձակուրդն այս տարի չի կրճատվի

Հունվարի 3-5-ի աշխատանքային դարձնելու հարցը օրենքով է կարգավորվում, այսինքն` այդ օրերը ոչ աշխատանքային են:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, շեշտեց, որ այդ խնդրի վերաբերյալ կառավարությունը չի հասցնի մինչև դեկտեմբերի վերջ օրենսդրական փոփոխություններ կատարել:

«Դեկտեմբերը տուրիզմի վրա կազդեր, թե ո՞չ: Կազդեր: Այդ պատճառով այս տարի փոփոխություն չենք անի: Հաջորդ տարի, եթե որոշենք փոփոխություն անել, գուցե շուտ անենք: Իսկ այդ դեպքում տուրիզմի վրա ազդեցություն մեծ չէր լինի, քանի որ աշխատողն ունի 3 օր տոնական արձակուրդ, իսկ մնացած օրերը կարող է վերցնել անձնական արձակուրդ»,- նշեց կառավարության ղեկավարը:

Գործադիրի ղեկավարը կարծիք հայտնեց, որ նման տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է.«բայց վստահ չեմ, որ բոլորն այդպես են մտածում: Չնայած հիմնական զանգվածն այդպես է մտածում, սակայն հենց դրա դեմ լուծում առաջարկենք, չեն համաձայնի»:



Նման նյութեր