Ասթմայի դեմ տարածված դեղամիջոցը՝ սալբուտամոլը, կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության ժամանակ: Նման եզրակացության են եկել Lancaster University-ի գիտնականները, հաղորդում է news-medical.net-ը:
Գիտնականների խմբի կողմից անցկացված in-vitro ծավալուն փորձերը ցույց են տալիս, որ սալբուտամոլն արդյունավետորեն նվազեցնում է տաու սպիտակուցի կուտակումը, որը հայտնաբերվում է մարդու ուղեղում Ալցհեյմերի հիվանդության հետ: Այդ միկրոսկոպիկ նյութերը, որոնք կուտակվում են նեյրոֆիբրիլյար կծիկներոում, հանգեցնում են նեյրոնների ապակայունացմանն ու ուղեղի բջիջների մահվան, ինչն էլ կարող է նպաստել հիվանդության զարգացմանը:
Հետազողները կարծում են, որ սալբուտամոլը գործակցում է վաղ փուլում տաու կուտակումների հետ՝ նվազեցնելով առաջնային միջուկ ձեւավորելու ունակությունը:
«Մեր աշխատանքը նշում է կրկնակի բժշկական կիրառման համար դեղամիջոցի վերաուղղորդման ազդեցությունը: Դա ենթադրում է նոր թերապեւտիկ ռազմավարություն: Սալբուտամոլն արդեն ծավալուն ստուգումներ է անցել, եւ եթե հետագա հեռազոտությունները բացահայտեն Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը խոչընդոտելու ունակությունը, ապա այդ դեղամիջոցը կարող է մեկ քայլ առաջ դառնալ՝ կրճատելով նոր դեղամիջոցի մշակման համար ժամանակն ու ռեսուրսները»,-ասել է Լանկաստերի համալսարանից բժիշկ, հետազոտության առաջատար հեղինակ Դեւիդ Թաունսենդը:
Նշենք, որ Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել աշխարհում ավելի քան 47 մլն մարդու մոտ: Մասնագետների կանխատեսմամբ՝ մինչեւ 2050 թվականը հիվանդների թիվը կհասնի արդեն 130 միլիոնի:
Այդ հիվանդության դեմ արդյունավետ դեղամիջոցներ դեռ չկան: