Երեկ Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր խոսեցի Նորայրի հետ, ասեց, որ Վահան Մարտիրոսյանը այդ նյութը հրապարակել է, որպեսզի պատժի Նորայրին՝ իրեն քցելու համար: Նորայրը փորձել է Վահանին հանդիպել, «դուրս հանել» պատժելու միտումով, վերջինս հասկացել է ու խույս տվել ինչքան հասկացա:
Ավելին՝ Նորայրը ասեց, որ Վահանը այսօր գրել է իրեն, որ ինքը արդեն դավաճան է համարվում Հայաստանում և որ այլևս չի կարող վերադառնալ, ինչից հետո Նորայրը շտապել է Հայկական Հյուպատոսարան Սոչիում, ձեռք բերել վերդառնալու փաստաթուղթ և շտապ գալիս է Հայաստան ու պատրաստվում է ասուլիս տալ ողջ այս պատմության մասին!!! Հավելեմ, որ Նորայրի հետ անձամբ խոսեցի վիդեո զանգով»:
Մեկ այլ գրառման մեջ Արշակ Զաքարյանը գրում է. «Նորայր Մինասյանը խնդրում է փոխանցել, բոլորին, որ ինքը նեղացած չէ ոչ մեկից՝ իրեն վիրավորելու, կամ դավաճան անվանելու համար, քանզի ցանկացած ադեկվատ ու իրեն հարգող հայ պետք է որ այդպես էլ արձագանքեր նման պարագայում: «Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է»
Ավելի ուշ նա տեղադրեց նաև այդ տեսագրությունը: