Սիսի պատմական աթոռի վերադարձման հարցը տեղափոխվում է ՄԻԵԴ
Advertisement 1000 x 90

Սիսի պատմական աթոռի վերադարձման հարցը տեղափոխվում է ՄԻԵԴ

Ինչպես հայտնի է՝  հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հայությանը վերադարձնել Սիսի (Սսի) կաթողիկոսությունը: Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժվելուց հետո,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պատրաստվում է պատմական աթոռը վերադարձնելու հայցով ներկայանալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:

Քիչ առաջ այդ մասին հայտարարեց Արամ Ա-ն՝ համացանցային ուղիղ եթերում հայտնելով նաև, որ չորեքշաբթի Բրյուսելի Մամուլի ազգային ակումբում տեղի է ունենալու ասուլիս, որին մասնակցելու են Սիսի դատում ներգրավված դատական մարմինները: Արամ Ա-ն նշել է, որ Սիսի դատը ոչ միայն Անթիլիասի, այլև՝ համայն հայության դատն է: «Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

arevelk.am