Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, կիրակի օրը տեղի ունեցած Ֆիդել Կաստրոյի հուղարկավորության ժամանակ, թաղման թափորն ուղեկցող զինվորական ամենագնացը խափանվել է: Զինվորականները ստիպված են եղել հրելով ավտոմոբիլը տեղ հասցնել:
FoxNews.com-ը, անդրադառնալով միջադեպին, նշել է, որ տեղի ունեցածը կարելի է երկակի մեկնաբանել: Դա կարող է պատահականություն լինել, սակայն նաև ցույց է տալիս որդեգրած տնտեսական համակարգի էությունը, որի պայմաններում նման միջադեպերը օրինաչափ են:
telegraph.co.uk
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը