Նախ՝ դուք չեք, որ պիտի դատեք Արամոյին, դուք շա՜տ փոքր եք։ Ձեզ գրում է ԱՐԱՄՈՅԻ հարազատ եղբայրը: Ինչ-որ նոր ծիլեր են սևերի շարքերում: Երկրորդը՝ մի զրպարտեք ու մի ստեք․ Արամոն փողոց չի փակել: Իհարկե, մեծ սխալ էր 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայրներ, ելույթ, որը կողմ էր փոփոխությունների։ Մեծ սխալ էրր… Բայց եթե ձեզ դզում էր անցյալում ամեն օր թիվիյով Մանվելի, Սեյրանի ու Շմայսի ռոժերը տեսնել ու քրտնքահոտը շնչել, բան չունեմ ասելու։
Արամոն ոչ մի քաղաքական բանակում չի եղել, ինչի էլ արժանացել է, արժանացել է իր տաղանդի և հայրենասիրության շնորհիվ, երախտամոռ մի եղեք ու հիշեք, որ դեռ սովետի ժամանակ՝ հեռավոր 1989-ին, Յուրմալայում Արամոն առաջինը բարձրացրեց մեր եռագույնը: Սխալվել է, բան չունեմ ասելու, բայց պատկերացնո՞ւմ եք՝ Արամոն դեմ լինի ազգային արժեքներին կամ Ղարբաղյան հարցի ինքնորոշման հարցին․․․ Երգիչ, ով խառը 1988-ին Օրբելյանի ջազի հետ հինգ օր հյուրախաղերով ելույթ ունեցավ Ստեփանակերտում և Շուշիում: Արտիստ, ով իր սեփական երգով ռուս հայտնի աստղերի հետ հավերժացրեց առաջինը երկրաշարժի զոհերի հիշատակը կենտրոնական թիվիյով, էլ չթվեմ… Սխալվել է, բան չունեմ ասելու, բայց դարեր անց Արամոյի անունը կմնա հայ արվեստի պատմության մեջ առանց քաղաքականության:
Հիմա՝ իմ մասին, բալես։ Ես դեռ 2018-ի մարտից պայքարել եմ էս թավշյա աղետի դեմ, առաջինը տեսահոլովակ սարքել հերոս Աբաջյանի սուտի պապու ելույթը և այլն, և այլն։ Հետևիր իմ էջին, իմ հասարակական հրապարակումներին։ Նորից կրկնում եմ՝ դուք չեք, որ պետք է դատեք։ Կներեք, թսեք, թուլցեք։