Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել են 70 չվերթեր, տեղեկացնում է Յանդեքս: Չվացուցակ» պորտալում զետեղված տեղեկատվությունից:
Դրանում նշվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 31 չվերթ, ևս 14-ը հետաձգվել է: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 8, հետաձգվել՝ 17 չվերթ:
«Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկված ու հետաձգված չվերթեր չկան:
Ավելի վաղ դիսպետչերական ծառայությունների աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի երեկոյան և գիշերը շուրջ 20 չվերթեր անբարենպաստ եղանակի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել «Դոմոդեդովո»-ում»: