hraparak.am-ը գրում է. «Անկեղծությունը շատ հաճախ զինաթափ է անում:
Լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում վարչապետի շատ պատասխաններ անկեղծ էին, հումորով լի: Բայց ամենաանկեղծ արձագանքը, որին հավանաբար ոչ ոք չէր սպասում, ըստ իս, սա էր.
«Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ»: «Կարծում եմ, այո»: Բայց դժվարացավ ենթադրել, թե որքան կլինի այդ անկումը. «Հաջորդ հարցմանը կստուգենք»:
Այստեղից կարելի է ենթադրություն անել. վարչապետը համոզված է եղել, որ ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է և բնականաբար բացասաբար է անդրադառնալու իր վարկանիշի վրա: Այդքանով հանդերձ նա գնացել է այդ քայլին: Բնականաբար նույն մեդալի տարբեր երեսը կարելի է ներկայացնել: Սերժ Սարգսյանը նույնպես այդ կարծիքին է եղել ու Կարեն Կարապետյանի միջոցով կամեցել է մեղմել մթնոլորտը: Բայց մթնոլորտի մեղմումը՝ առանց հիմնավոր բարեփոխումների, կոսմետիկ քայլ է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: