Ֆեյսբուքյան օգտատեր Անկախ Հայաստանը գրում է. «Shant TV-ի մարշրուտնու շոֆերությունը և Armenia TV-ի նոր հնդկական սերիալը:
Իմ համար նստած Armenia TV-ի թազա հնդկական «IԻնչ կոչել այս սերը» անունով սերիալի առաջին սերիան եմ նայում, մեկ էլ ռեկլամի ժամանակ ալիքները փոխելուց տեսնեմ Shant TV-ով իրա հնդկական սերիալնա: WTF??? Զանգզունգ արեցի ու պարզվումա՝ ի՞նչ ասեմ, չեք հավատա:
Ուրեմնս լսեք:
Shant TV-ին հասկանալով, որ արդեն ինքը «մոնոպոլ» չի հնդկական սերիալների դաշտում, որոշեց օգտագործի, միգուցե մրցակցության մեջ ընդունելի, բայց մարդկային առումով մարշրուտնու շոֆերությունը ու, շատ պարզ իմանալով, որ Արմենիայի սերիալը բոլոր ռեյտինգներով աշխարհում լավագույն սերիալնա, իր հնդկական սերիայի ժամը փոխեց ու դարձրեց հենց էն ժամին, երբ եթեր է հեռարձակվում Արմենիայի սերիալը՝ որպեսզի Արմենիայից դիտորդ թռցնի:
Դե, որ տենցա, ապա, ես էլ արդարության համար պետք է նշեմ, որ Արմենիայի հնդկական սերիալը աշխարհով մեկ ճանաչվածա (ավե՜՝ ԳՈՒԳԼ), համարվում է թիվ մեկ հնդկական սերիալը, ինչպես նաև այդ սերիալի դերասանական կազմը ամենահայտնին է հնկակական կինոինդուստրիայում:
Կարճ ասած՝ ես նայեցի էտ սերիալի առաջին սերիան ու կասեմ հետևյալը. «Վերջ տվեք Շանթի հնդկականի շատ պարզ ու միամիտ սցենարով սերիալ նայելուն ու նայեք Արմենիայի՝ լուրջ սցենարով, որակով ու թիվ մեկ սերիալ համարվող սերիալը»:
Մրցակցության մեջ էլ պետք է պահել մարդկային մինիմալ չգրված օրենքները ու նորմերը»: