Մշտապես քննադատել եմ հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող դիսբալանսը և գտնում եմ, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները պետք է վերանայվեն։ Սակայն այն հակառուսական հիստերիան, որը գլուխ է բարձրացրել Հայաստանում, կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ մեզ համար։
Հայաստանի իշխանությունների և նրա մաս կազմող արևմտյան գործակալների ու սպասարկուների կողմից սոցցանցերում և արևմտամետ ԶԼՄ-ներում ակտիվ շարունակվում է իրենց կողմից մատնանշած Հայաստանում գործող «5-րդ շարասյան», Ռուսաստանի գործակալների, ռուսամետ քաղաքական գործիչներին պիտակավորելու և վարկաբեկելու գործընթացը։
Այս ամենում զավեշտալին այն է, որ հայտնի հրեա միլիարդատեր և գլոբալիստ, ազգային ամեն ինչի դեմ պայքարող Ջորջ Սորոսի գրասենյակի հայաստանյան հաճախորդները՝ գործակալները, Երևանում գործող ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների դեսպանատներից հրահանգներ ստացող հայաստանյան շատ ՀԿ-ների և կուսակցությունների ներկայացուցիչները, մոռացության տալով իրենց ով՝ այլ երկրների գործակալներ և լրտեսներ լինելը, սկսել են բացահայտ հարձակվել ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական և հասարակական գործիչների վրա։
Արևմուտքի գործակալները և լրտեսները իրենց գործունեությունը քողարկում են շատ դեպքերում ազգայինի հովանու ներքո, օրինակ՝ համոզելով հայ հասարակությանը, որ Հայաստանը միայնակ կարող է պաշտպանել իր սահմանները Թուրքիայի հետ, ինչպես նաև մեր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելով Մոսկվային։ Նիկոլի թիկունքում կանգնած ուժերը և նրանց հայաստանյան գործակալները, ինչպես նաև Սորոսի հայտնի գրասենյակից սնվող որոշ ահաբեկիչներ վերջապես անցել են իրենց կարևոր խնդրի իրագործմանը՝ Ռուսաստանի դուրսմղմանը Հայաստանից։ Նրանցից շատերը շատ լավ գիտակցում են, որ ՌԴ-ին այստեղ փոխարինելու է ոչ թե ԱՄՆ-ն կամ ՄԵծ Բրիտանիան, այլ այդ երկրների այս տարածաշրջանում թիվ մեկ գործընկերը՝ Թուրքիան, որի մասին նրանք լռում են։
Հակառուսական տրամադրությունները գեներացվում են տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ իրենց շատ ճարպիկ երևակայող արևմտյան գաղտնի ծառայությունների գործակալները հայ հասարակությանը համոզում են, որ ժամանակին նախկինները մեր բոլոր ենթակառուցվածքները տվել են ռուսներին՝ այդպիսով մեզ դարձնելով ռուսների գերին։ Հետաքրքիր է, եթե պետությունն ի վիճակի չէ դրանք գործարկելու ամբողջ ծավալով, որևէ բանիմաց մեկը պատկերացնո՞ւմ է, որ Հայաստանի անվտանգությունը 102-րդ ռազմաբազայի միջոցով ապահովող Մոսկվան պետք է ձեռքերը ծալած նստեր ու սպասեր, թե ինչպես է արևմուտքն իրենով անում Հայաստանի գազի, էլեկտրաէներգիայի շուկաները, երկաթուղիները և այլն։ Կամ, օրինակ, թեզը, թե գազը էժան կարժենար, եթե գազատարները մերը լինեին։ Արևմտյան գործակալները մտածում են, որ Իրանը Հայաստանին էժան գազ էր տալու, որպեսզի հրեա Սորոսի՝ Հայաստանի իշխանության մաս կազմող թևն իրեն լավ զգար։ Կամ ինչպե՞ս են պատկերացնում արևմտյան գործակալները, որ Թեհրանը Հայաստանի գազի միկրո շուկայի պատճառով կարող է վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Հայ հասարակությանը հակառուսական տրամադրելու գործում մեծ դերակատարություն է տրվում նաև պատմության դրվագային մեկնաբանմանը։ Արևմտամետ գործակալները և լրտեսները շատ են սիրում հիշատակել 1921 թ․-ի Մոսկվայի և Կարսի խայտառակ պայմանագրերը՝ մոռացության տալով, թե ինչպես նույն արևմուտքը և ԱՄՆ-ն խաբեցին հայերին և թղթի վրա թողեցին 1920 թ․-ի Սևրի պայմանագիրը, ինչպես նաև 1921 թ․-ի հոկտեմբերին նվիրեցին Կիլիկիան Թուրքիային։ Իշխանության մեջ բուն դրած արևմտյան գործակալները հայ հասարակությանը համոզում են, որ Ռուսաստանը ոչ ժողովրդավար է, իսկ ԱՄՆ-ն և Արևմուտքը ժողովրդավարական արժեքների տեր են։ Այո՛, ՌԴ-ն ժողովրդավար երկիր չէ, բայց նույն ԱՄՆ-ն և Արևմուտքը ևս ժողովրդավարությունից շատ հեռու են, ինչի ապացույցները մենք ամեն օր տեսնում ենք լրահոսում։
Ի դեպ, շատ հետաքրքիր դիտարկում այս կտրվածքով։ Որևէ մեկը գիտի՞ կամ ճանաչո՞ւմ է Հայաստանում գործող ամերիկյան կամ արևմտյան ինչ-որ կազմակերպության աշխատակցի, որը ազատ կարող է արտահայտել իր ռուսամետ կարծիքը։ Ես ինքս չեմ տեսել ու համոզված եմ՝ չկա այդպիսի մեկը, քանի որ նույնիսկ այդ երկրների, օրինակ՝ բեռնափոխադրումով զբաղվող կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը կա´մ պետք է իր համակրանքը բացահայտ ցույց տա արևմուտքի, կա´մ ԱՄՆ-ի նկատմամբ, եթե ոչ, լռի։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Մոսկվայի կողմից վերահսկվող կազմակերպություններում։ Իրական ժողովրդավարությունը հենց այդ կազմակերպություններում է։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենայի» աշխատակիցները կարող են անկաշկանդ ամենախիստ քննադատությանը արժանացնել ռուսամետներին՝ նրանց մեղադրեկով Մոսկվայի շահերը սպասարկելու մեջ։ Կամ, օրինա, նույն 102-րդ ռազմաբազայում կարող են աշխատել բացահայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Այո՛, զարմանալի է, բայց փաստ։
Սորոսի և արևմտյան գործակալների կողմից տոտալիտարիզմի մեջ մեղադրվող ՌԴ-ի կողմից վերահսկվող կազմակերպություններում իրական ժողովրդավարություն է` ի տարբերություն արևմտյան և ամերիկյան կազմակերպությունների հայաստանյան գործատուների։
Բացի այդ, գաղտնիք չէ, որ հակառուսական հռետորաբանությամբ են աչքի ընկնում նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները։ Արևմուտքում և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների մեջ ես դեռ չեմ տեսել հակաամերիկյան և հակաարևմտյան դիրքորոշումը բացահայտ հայտնող մեր հայրենակիցներին։ Իսկ, օրինակ, ՌԴ-ում բնակվող մեր շատ հայրենակիցներ սոցցանցերում չեն թաքցնում իրենց հակառուսական տրամադրվածությունը։ Զավեշտ է, բայց, օրինակ, Նիժնի Նովգորոդում կամ Յակուտսկում տարիներով ապրող մեր հայրենակիցները, որոնք հեղափոխությունից հետո չեն էլ մտածում հայրենիք վերադառնալու մասին, խիստ քննադատում են Պուտինին։ Հայաստանում գործող եվրոամերիկյան գործակալական ցանցը հիբրիդային պայքար է մղում ռուսամետ կողմնորոշում ունեցողների դեմ։ Նրանք հովանավորում են այլասերվածության քարոզողներից մինչև ազգային գաղափարախոսության ջատագովների՝ մեխանիկորեն դրանց դարձնելով մեկ թիմի անդամ։
Ամեն դեպքում ռուսները ձեռնունայն ոչ մի տեղից չեն հեռանում։ Դրա վառ օրինակները՝ Վրաստանը և Ուկրաինան։ Փաստ է նաև այն, որ վրացիներին և ուկրաինացիներին ռուսների դեմ հանողները Մոսկվայի հետ բացահայտ առճակատման չգնացին Թբիլիսիի և Կիևի պատճառով։
Ինձ համար 5-րդ շարասյուն են նրանք, ովքեր հայաստանցիներին կեղծ խոստումներ են տալիս, որ միայնակ կարող են պաշտպանել հայ-թուրքական սահմանը։ Հետաքրքիր է, սրանք չե՞ն կարդացել Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հուշերը` կապված 1993 թ․-ի Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակման ծրագրի մասին, և թե ում միջամտության արդյունքում է Անկարան հրաժարվել այդ քայլից։ Կամ ինչո՞ւ Անկարան չի նախաձեռնում դեռ 2010 թ․-ին Հայաստանի վրա հարձակման «Ալթայ» պլանի իրագործումը։
Ի դեպ, խորհուրդ կտամ Նիկոլին և նրան սպասարկող արևմտյան երկրների և ԱՄՆ գործակալներին մինչև Մոսկվային Հայաստանից դուրս հանելը լավ մտածել նաև դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մասին՝ չմոռանալով, թե տրանսֆերտների 90 տոկոսը որ երկրից է գալիս։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: