ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոշում են ընդունել Նյու Յորքից տեղափոխվել Վաշինգտոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը:
Նրա վկայությամբ՝ ընտանեկան զույգը, որը երեք երեխա ունի, արդեն սկսել է բնակարան փնտրել ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ տեղափոխումը տեղի կունենա հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո:
Ամերիկյան մամուլի տեղեկությունների համաձայն՝ 35-ամյա Քուշները հսկայական, եթե ոչ վճռորոշ դեր է խաղացել ընտրություններում աներոջ տարած հաղթանակում: Ինչպես սպասվում է, նա կդառնա Թրամփի մերձավոր խորհրդականներից մեկը՝ Սպիտակ տուն վերջինիս ժամանումից հետո: «Ինձ թվում է, Ջարեդ Քուշները խորապես կներգրավվի որոշումների մշակման գործընթացում»,-ավելի վաղ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավար Ռայնս Փրիբեսը: Թրամփն ինքը «Նյու Յորք թայմս» թերթի խմբագրական կոլեգիայի հետ վերջերս կայացա ծ հանդիպմանը հայտնել է, որ Քուշները, հնարավոր է, զբաղվի Մերձավոր Արևելքի իրադրության խաղաղ կարգավորմամբ, բայց ընդսմին հազիվ թե որևէ պաշտոն զբաղեցնի:
ԱՄՆ-ի վարչակազմի հաջորդ ղեկավարի կինը՝ Մելանյան, և նրա տասնամյա որդին՝ Բերրոնը, պաշտոնակալման արարողությունից հետո Նյու Յորքում կմնան առնվազն մինչև այս ուսումնական տարվա վերջը, որպեսզի մասնավոր էլիտային դպրոց հաճախող երեխան չընդհատի ուսումնառությունը: Դա ավելի վաղ հաստատել է Դոնալդ Թրամփն ինքը: Այդ կապակցությամբ ամերիկացի մի քանի դիտորդներ այն ենթադրությունն են անում, որ Իվանկա Թրամփը, հնարավոր է, առաջին շրջանում դե ֆակտո խաղա ԱՄՆ-ի «առաջին տիկնոջ» դերը:
35-ամյա Իվանկան թողարկում է զարդերի, կոշիկների ու աքսեսուարների սեփական շարքեր: Նա ակտիվորեն օգնում էր հորը ընտրարշավում, այդ թվում՝ մասնակցելով հանրաքավաքներին ու հանրային ելույթներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: