Որքան ժամկետանց վարկեր կան ՀՀ բանկերում․ hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան ժամկետանց վարկեր կան ՀՀ բանկերում․ hetq.am

Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է մոտ 2.24  տրլն  դրամ։ Դրանց կազմում ավելի քան 42.7  մլրդ դրամը կամ 1.91%-ը ժամկետանց վարկերն են։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները։

Բանկերի թե ընդհանուր վարկային պորտֆելը, և թե այդ թվում՝ ժամկետանց վարկերի ծավալն ամեն ամիս փոփոխվում են։

Վարկային պորտֆելը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 49 մլրդ դրամով կամ 2.25%-ով։  Միևնույն ժամանակ, ժամկետանց վարկերի ծավալն ու կշիռը փոքր-ինչ նվազել են մեկ ամսում (տես ինֆոգրաֆիկաները)։

Սակայն, եթե պայմանականորեն դիտարկենք վերջին մեկ տարին, ապա նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ժամկետանց վարկերի  և կշիռն է ավելացել, և ծավալը։  Տեսանելի տարբերությունը նաև պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա հոկտեմբերին ժամկետանց վարկերի ծավալները զգալի կրճատվեցին՝ սեպտեմբերին գրանցված մոտ 44.4 մլրդ դրամից հասնելով 31.8 մլրդ դրամի։ Թե ինչով էր դա պայմանավորված, դժվար է ասել։  Դրանից հետո, սակայն, նորից աճ գրանցվեց մինչև մայիս ամիսը։

Այս տարվա մայիսին դրանց կշիռը ընդհանուր վարկերի կազմում հասավ 2.19%-ի, որն ամենաբարձր ցուցանիշն էր վերջին երկու տարում։  Իսկ մայիսից հետո այն նվազում է։

chart-1

Ժամկետանց վարկերի ծավալը ՀՀ առևտրային բանկերի վարկերի կազմում (%):

chart

Ժամկետանց վարկերի ծավալը ՀՀ առևտրային բանկերի վարկերի կազմում (մլրդ ՀՀ դրամ):

Սեդա Հերգնյան