Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 6-ին կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայքարի մեջ կմտնեն A, B, C, D խմբերի թիմերը: A ենթախմբում միմյանց դեմ կմրցեն «Բազել»-«Արսենալ», ՊՍԺ-«Լուդոգորեց» զույգերը: B խմբում Կիևի «Դինամո»-ն կխաղա «Բեշիկթաշ»-ի՝ «Բենֆիկա»-ն՝ «Նապոլ»-ի դեմ: C խմբում «Բարսելոնա»-ն ուժերը կչափի «Բորուսիա»-ի, իսկ «Մանչեստեր Սիթի»-ին՝ «Սելթիկ»-ի: Վերջին՝ D խմբում «Բավարիա»-ն կպայքարի «Աթլետիկո»-ի, իսկ ՊՍՎ-ն «Ռոստով»-ի դեմ:
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: