Բարի լույս սահմանապահ Տավուշից?
Այսօրվա սուրբգրային ընթերցումը ?
«Եղբայրնե՛ր իմ, ես ինքս էլ հաստատ համոզված եմ ձեր մասին, որ դուք էլ լի եք բարությամբ, լի եք կատարյալ գիտությամբ, կարող եք և միմյանց խրատել, բայց ավելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, փոքրիշատե՝ իբրև հիշեցում ձեզ այն շնորհի համար, որ տրված է ինձ Աստծուց:
Ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծո ավետարանը, որպեսզի հեթանոսներն ընդունելի ընծա լինեն Աստծուն՝ նվիրագործված Սուրբ Հոգով:
Ուրեմն, պարծենալու բան ունեմ Հիսուս Քրիստոսով առ Աստված, քանզի չեմ համարձակվում խոսել մի բան, որն արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդության համար՝ խոսքերով և գործերով, նշանների և զարմանալի գործերի զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ։
Այնպես որ, Երուսաղեմից սկսած և շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը, ես լրիվ տարածեցի Քրիստոսի ավետարանը։
Այսպես ջանացի ավետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրված, որպեսզի չլինի թե կառուցեմ ուրիշի դրած հիմքի վրա, այլ՝ ինչպես որ գրված է. «Նրանք, որոնց չպատմվեց նրա մասին, պիտի տեսնեն, և նրանք, որոնք չէին լսել, պիտի հասկանան»:
Ահա թե ինչու շատ անգամ արգելվեց ինձ գալ ձեզ մոտ:
Բայց այժմ ինձ համար այլևս տեղ չկա քարոզելու այս կողմերում և բազում տարիների ի վեր խիստ փափագ ունեմ ձեզ մոտ գալու, երբ անցնեմ Իսպանիա, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել ու ձեր կողմից ճանապարհ դրվել այնտեղ, եթե նախքան այդ փոքրիշատե ձեզնով կշտանամ:
Բայց այժմ գնում եմ Երուսաղեմ՝ ծառայելու սրբերին, քանզի հաճելի թվաց մակեդոնացիներին և աքայեցիներին հանգանակությամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնվում են Երուսաղեմում:
Հաճելի թվաց, քանզի պարտական իսկ են նրանց, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտավոր են նաև մարմնավոր կարիքներին մասնակից լինել:
Արդ, այս բանը կատարելով և հավաքված արդյունքը հանձնելով նրանց, ձեր մոտով կանցնեմ Իսպանիա:
Այս գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի ավետարանի օրհնության լիությամբ կգամ» (Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 15.14-29)։