Ցավոք, բարձր խոհանոցը հաճախ «զիջում է համբուրգերներին». Լևոն Ալթունյան․ aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ցավոք, բարձր խոհանոցը հաճախ «զիջում է համբուրգերներին». Լևոն Ալթունյան․ aysor.am

Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:

Շարքի շրջանակում այս անգամ Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

– Ո՞րն է Ձեր սիրած գիրքը։

– Լեոնտի Ռակովսկու «Գեներալիսիմուս Սուվորովը»։

img1481020136463

– Կա՞ այնպիսի գիրք կամ հերոս, որ փոխել է Ձեր ներաշխարհը։

– Իհարկե։ Մի շարք գրքեր կյանքի տարբեր տարիներին իրենց ազդեցությունն են ունեցել։ Դրանցից կարող եմ նշել մի քանիսը` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները», Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները», Գյոթեի «Ֆաուստը», Արթուր Կոնան Դոյլի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ստեղծագործությունը, Ջերոմ Կ. Ջերոմի «Պատմվածքները»։

heklbery

– Ի՞նչ գրքային կերպար եք նախընտրում` դրակա՞ն, թե՞ բացասական։

– Նախընտրում եմ իրական կերպարներ։

img1481020210947

– Ձեր կարդացած վերջին գիրքը…

– Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան ըստ Պիղատոսի»։

pilat

– Նախընտրում եք տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գիրք։

– Ցանկացած տարբերակով՝ միայն հետաքրքիր լինի։

hdfzut1qzshit5zvnzrvwtlcmjhojine_1

– Ըստ Ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում։ Արդյոք գիրքը կորցնում է իր նախկին արժեքը։ 

– Չեմ կարծում, թե գիրքը կորցնում է իր արժեքը։ Ուղղակի պակասում է իրական արժեքներ կրողների թիվը: Ցավոք, բարձր խոհանոցը հաճախ «զիջում է համբուրգերներին»:

– Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ հայ հասարակությանը։

– Առաջին հերթին` «Աստվածաշունչ»։

img1481020272206

Անահիտ Լալայան

aysor.am



Նման նյութեր