Ինչո՞ւ Գոհար Հարությունյանը չմեկնեց Չինաստան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Գոհար Հարությունյանը չմեկնեց Չինաստան

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս գլոբ 2009» տիտղոսները կրող, ինչպես նաև երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել, որտեղ ինքը հանդես է գալիս թագով՝ MG 20 խորագրի ներքո: 168.am-ը զրուցեց Գոհարի հետ, և նա մեկնաբանեց լուսանկարի բովանդակությունը:

«Բանն այն է, որ դեկտեմբերի 11-ին «Միսիս Գլոբ» գեղեցկության մրցույթը նշում է իր գործունեության 20-ամյակը: Այդ կապակցությամբ, որպես ժյուրիի անդամ՝ Չինաստանում կայանալիք մրցույթին պետք է ներկա գտնվեի նաև ես: Սակայն վրա հասած հարբուխի վիրուսները թույլ չտվեցին ինձ՝ երկրից մեկնել: Ասացին՝ մնա տանն ու բուժվիր և բուժիր երեխաներիդ»,- մեզ հետ զրույցում կատակով նշեց Գոհարը: Մեր դիտարկմանը, որ անգամ վիրուսներն անտարբեր չեն նրա գեղեցկության հանդեպ, Գոհար նշեց, որ հաջորդ տարի կայանալիք մրցույթին պարտադիր կներկայանա: «Մրցույթը՝ մրցույթով, ինձ համար շատ ավելի կարևոր է ընտանիքս, երեխաներս և նրանց առողջությունը»,- նշում է նա:

gohar-4

gohar-9

gohar-2

gohar-3

gohar-7

gohar-6

gohar-5

gohar-8

gohar-1

Քրիստինե Մարտիրոսյան