Էրդողանի հերթական բլեֆը
Advertisement 1000 x 90

Էրդողանի հերթական բլեֆը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Reuters-ը տեղեկացնում է,որ իր ձեռքում է հայտնվել մի ձայներիզ, որտեղ «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկը սպառնում է Թուրքիային ահաբեկչություններով… Ըստ բրիտանական գործակալության՝ ահաբեկիչները սպառնացել են հարձակումներ գործել արտասահմանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև կառավարական, տնտեսական, լրատվական և ռազմական այն օբեկտների վրա, որոնք կապ ունեն թուրքական կառավարության հետ…

Համոզված եմ, որ այս տեղեկության պատվիրատուն և ձայներիզի հեղինակը նույն թուրքական կառավարությունն է և կոնկրետ վարչապետ Ռեջեփ Էրդողանը,որի նպատակը մեկն է՝ մաքրվել «ԻՊ»-ի հետ համագործակցողի համբավից և միջազգային հանրությանը ներկայանալ այդ ահաբեկչական կազմակերպության զոհի և թիռախի կարգավիճակում…

Էրդողանը ցանկանում է մոռացության տալ, որ ժամանակին հենց իր որդին՝ Բիլալն ակտիվ հանդիպումներ էր ունենում «ԻՊ»-ի նավթի վաճառքով զբաղվող «նախարարների» հետ և պայմանագրեր կնքում վերջիններիս հետ… Էրդողանը փորձում է մոռացության տալ, որ «ԻՊ»-ից գնում էր Իրաքի և Սիրիայի պատմության թանգարաններից գողացված թանկարժեք հուշարձանները և դրանք վերավաճառում սև շուկայում…Էրդողանը փորձում է մոռացության տալ այն, որ Սիրիայի սահմանից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա գտնվող Գազիանթեփ քաղաքը ժամանկին ծառայում էր որպես «ԻՊ»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների բազա՝ Սիրիայի տարածք ներխուժելու համար…

Թուրքիան չի ցանկանում, որ միջազգային հանրություն կոչվածը Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և այլնի նրան իրեն դիտի որպես «ԻՊ»-ի «ծնող»… Էրդողանը շատ այլ բաներել է ուզում մոռացության տալ, որը կապում է իրեն «ԻՊ»-ի հետ…

Հիմա այսպիսի լուրեր տարածելով Թուրքիան ցանականում է ներկայանալ որպես «ԻՊ»-ի զոհ՝ ակնկալելով խղճահարություն ՆԱՏՕ-ի իր գործընկերների և նորաթուխ գործընկեր ՌԴ-ի մոտ… Այն դեպքում, երբ հենց Անկարան է ամեն ինչ անում, որ «ԻՊ»-ի դիրքերը բավական ամուր մնան թե՛ Սիրիայում, թե՛ Իաքում…

Հ.Գ. Քանի դեռ կա քրդական վտանգը Թուրքիյաի համար,Անկարան պատրաստ է համագործակցել բոլորի, այդ թվում նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ…»:



Նման նյութեր