Կորոնավիրուսային թեստերը վիրուսի մասնիկներ են հայտնաբերում կենսանյութում, սակայն միշտ չէ, որ կարողանում է որոշել՝ արդյոք վիրուսը դեռ ակտիվ է, թե արդեն ճնշվել է իմունային համակարգի կողմից։ Հենց այդ պատճառով էլ վիրուսի թեստերը երբեմն կարող են սխալ լինել: Այս մասին ՌԲԿ-ին պատմել է Տնտեսագիրություան բարձրագույն դպրոցի առողջապահության ինստիտուտի տնօրեն Լարիսա Պոպովիչը:
«Որոշ թեստեր բավականաչափ զգայուն չեն եւ կարող են չնկատել փոքր քանակությամբ հակամարմինները: Երբեմն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է կառուցված թեստավորման գործընթացը: Եթե թեստերը անհաջող են ընտրում հակագենները, դրանք կարող են նկաատել վիրուսների մնացորդային հետքերը»,- ասել է Պոպովիչը:
Այդպես է նա արձագանքել շվեյցարացի իմունոլոգ Բեդա Շտադլերի խոսքերին այն մասին, որ կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողներ գուցե ընդհանրապես գոյություն չունեն: Սխալը կարող է առաջանալ, քանի որ կորոնավիրուսի թեստերը չեն կարողանում որոշել՝ արդյոք վիրուսը դեռ ողջ է, թե արդեն ճնշվել է իմունային համակարգի կողմից, եւ, ի վերջո, կարող է «վիրուսի փոքր ոչնչացված մասերը» որպես ակտիվ հիվանդություն ընկալել։
«Իհարկե, յուրաքանչյուր թեստ սահմանափակումներ վիրուսի հայտնաբերման եւ այն ճիշտ ճանաչելու իր ունակության աստիճանի մասով: Երբեմն լինում են կեղծ արդյունքներ, որովհետեւ սխալ են ընտրել գենոմի կտորը: Չինական թեստերն ի սկզբանե ունեին այդ խնդիրը»,- ասել է Պոպովիչը:
Նա հավելել է, որ ռուսական թեստերը 100 տոկոսանոց զգայունություն չունեն, դրանք զգայությունը 95-96 տոկոս է: Նրա խոսքով՝ 4 տոկոս դեպքերում սխալներ կարող են թույլ տրվել:
«Թեստավորումն ինքնին օգտակար է ամեն դեպքում: Եվ եթե կան ախտանիշներ, ավելի լավ է մի քանի անգամ թեստ հանձնել»,- ասել է նա: