Սկսել ամենադժվարից. երկրաշարժն Արմինեին ցնցեց, բայց չկործանեց․ armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սկսել ամենադժվարից. երկրաշարժն Արմինեին ցնցեց, բայց չկործանեց․ armeniasputnik.am

Երկու ուժեղ ցնցում, 3–րդ հարկից անկում մինչև հատակ։ 21–ամյա Արմինեն, մի երեխան գրկում, մյուսի ձեռքը բռնած, հայտնվեց փլատակների տակ։ Այսօր նա ողջ է, ու առանց ոտքերի ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ կարող է լինել կինը, նույնիսկ եթե ենթարկվել է բնության ու ճակատագրի ցնցումներին։

Արմինե Նիկողոսյանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։ Թվում էր, թե կյանքում ոչինչ չէր պակասում երջանիկ լինելու համար։ 1988 թվականի երկրաշարժը նրանից խլեց ամեն ինչ ու բոլոր նրանց, ովքեր ապրելու ուժ էին տալիս։

Աղետալի օրը Արմինեն ծնողների տանն էր։ Պետք է տնից դուրս գար, փորձում էր մի երեխային քնեցնել, մյուսին` հետը տանել հանդիպման։ Բայց ինչ-որ բան խանգարում էր նրան տնից նախատեսվածի պես վաղ դուրս գալ։ Մեկ էլ ցնցում։ Արմինեն` մի երեխան գրկում, մյուսի ձեռքը բռնած, հայտնվեց փլատակների տակ մինչև պարանոցը, միայն կարողանում էր գլուխը շարժել։

«Աղջիկս իմ գրկում էր, իսկ տղաս ձեռքս էր բռնած, իմ վրա պանելներ էին, մինչև կրծքավանդակս սեղմված էի։ Երեխաներիս ձայնն էի լսում, չէի կարողանում փրկել, Աստծուն խնդրում էի, որ ձայները կտրվեն, որովհետև անկարող էի օգնել փոքրիկներիս»,-պատմեց Արմինեն։

Երբ զգաց, որ տղայի ձեռքը սառեց, Արմինեն ուշագնաց եղավ։ Արթնացավ միայն 4 օր անց` լսելով հոր ձայնը։ Նա արձագանքեց, բայց օգնությունն արագ վրա չհասավ։ Սկզբում փոքրիկ անցք բացեցին, խողովակով ջուր տվեցին, բայց Արմինեն չհասցրեց խմել, նորից ուշագնաց եղավ։

«Հայրս ասում էր` անցքն այնպես բացեք, որ ձայնը չկտրվի։ Ես միայն կարող էի խոսելով ասել` ինչ վիճակում եմ, միայն գլուխս էի կարողանում աջ ու ձախ շարժել։ Հենց ձայները չէին լսվում, գիտեի, որ գիշեր էր։ Հույս չունեի, որ կարող եմ փրկվել ու դուրս գալ։ Դա հրաշք էր»,- պատմեց նա։

5698509

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am