ՄԻԱՎ դրական դոնորից երիկամների փոխպատվաստումը կարող է անվտանգ լինել
Advertisement 1000 x 90

ՄԻԱՎ դրական դոնորից երիկամների փոխպատվաստումը կարող է անվտանգ լինել

ՄԻԱՎ-ով մահացած դոնորներից երիկամների փոխպատվաստումը պացիենտներին, որոնց մոտ նույնպես ՄԻԱՎ կա կամ երիկամային հիվանդության տերմինալային փուլում են, կարող է անվտանգ լինել: Սա ցույց են տվել հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ՄԻԱՎ ինֆեկցիայով մարդկանց համար երիկամների հասանելիությունը կարող է ընդլայնվել ՄԻԱՎ-ով դոնորների ներառման ճանապարհով: Այսպես փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտները կարող են ավելի արագ ստանալ պահանջվող օրգանը:

Նոր արդյունքները հիմնված են 2019 թվականին անցկացված հետազոտությունների վրա, երբ Քեյփթաունի համալսարանի եւ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք դոնորային օրգան են ստացել նույն ինֆեկցիայով մարդուց, 5 տարի հետո ունեցել են ընդհանուր բարձր ապրելիություն եւ երիկամային փոխպատվաստի ապրելիություն:

2016 թվականի մարտից 2019 թվականի հուլիս ժամանակահատվածում գիտնականները 14 կլինիկական հետազոտական կենտրոններում գրանցել են երիկամների հիվանդության տերմինալային փուլով եւ հակառետրովիրուսային թերապիա ստացող ՄԻԱՎ ինֆեկցիայով 75 մեծահասակի: 25 մասնակիցներ երիկամ են ստացել ՄԻԱՎ-ով մահացած դոնորներից, մնացյալ 50-ը՝ առողջ դոնորներից:

Բոլոր մասնակիցները փոխպատվաստումից հետո բժշկական հետազոտությամբ ապրել են 1,4 տարի ՄԻԱՎ դրական երիկամների շահառուների դեպքում եւ 1,8 տարի՝ ՄԻԱՎ բացասական երիկամների շահառուների դեպքում: Մեկ տարի հետո ընդհանուր ապրելիությունը կազմել է համապատասխանաբար 91 եւ 92 տոկոս: Հոսպիտալացում պահանջող ինֆեկցիաների կամ բարդությունների հաճախականությունը միատեսակ ցածր էր 2 խմբերի մարդկանց շրջանում: Այս տվյալները մասնագետներին հիմք են տալիս պնդելու, որ ՄԻԱՎ-ով դոնորից երիկամի փոխպատվաստումը կարող է անվտանգ լինել:

news.am