Ադրբեջանի ու Թուրքիայի նախատեսած բլից ընդունումը տապալվեց. Մանրամասներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի ու հախճապակու հայտերից. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի ու Թուրքիայի նախատեսած բլից ընդունումը տապալվեց. Մանրամասներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի ու հախճապակու հայտերից. asekose.am

Հայկական պատվիրակությունն նոյմեբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ադիս Աբեբայում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին:

Պատվիրակության անդամներից ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ու ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն այսօր մանրամասներ ներկայացեցին նիստից, անդրադարձան Ադրբեջանի գլխավորությամբ 4 երկրների կողմից լավաշի ու Թուրքիայի կողմից ներկայացրած հախճապակու հայտերին:

«5 երկրների՝ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Ղրղզստանի կողմից ներկայացվել էր «Տափակ հացի պատրաստման ու տարածման մշակույթը» կոչվող հայտը: Հիշեցնեմ, որ 2 տարի առաջ ընդունվել էր Հայաստանի կողմից ներկայացված լավաշի պատրաստման հայտը: Ադրբեջանի պատվիրակությունն այդ ժամանակ բողոքում էր, դժգոհում ու հենց այդ ժամանակ իրենց ԱԳՆ-ն ու մշակույթի նախարարությունը լուրեր են տարածում, թե կոմիտեն հրաժարվել է գրանցել Հայասատնի հայտը և Ադրբեջանին կոչ է արել հավաքել տարածաշրջանի երկրներին ու նոր հայտ ներկայացնել: Սա, իհարկե, կեղծիք էր, որը հերքվեց անմիջապես ու կոմիտեն կոչ արեց քարտուղարության ու կոմիտեի անունից որևէ կեղծիքներ չտարածել:

Փաստորեն, 2 տարի անց, Ադրբեջանը հավաքագրեց 5 երկրների, պատրաստեց այս նոր հայտը: Նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել ցանկացած հայտ ու փորձագիտական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում դրանց իսկությունը ճշգրտելը: Կոմիտեի փորձագիտական մարմինը միայն ներկայացված հայտի համապատասխանությունն է ստուգում:

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր