Ցավոք, բայց այս տարվա դեկտեմբերի 7-ը դարձավ ավերիչ երկրաշարժի օր նաև Սումատրայում:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհերի մասին:
Ինչպես նշել է գեներալ-մայոր Տատան Սուլեյմանը, 52 զոհվածների մարմիններ հայտնաբերվել են Պիդիջայայի օկրուգում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ շրջանն է, ևս երկու զոհվածների գտել են հարևան Բիրյոենի շրջանում: Տեղեկացվում է, որ առնվազն 78 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:
6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի առավոտյան Սումատրա կղզուց ոչ հեռու: Ավերված շենքերի փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնում: Փրկարարական աշխատանքներին խանգարում է տեղանքի բարդ լանդշաֆտը: Պիդիջայայի հիվանդանոցները լեփլեցուն են տուժածներով, մարդկանց մի մասին հարկ է լինում ուղարկել հարևան շրջաններ:
Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ երկրաշարժն ավերել է բազմաթիվ մզկիթներ, հանրային օգտագործման շինություններ և բնակելի շենքեր, բայց առայժմ հնրավոր չէ ստույգ գնահատել աղետի մասշտաբները:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն համապատասխան բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին ցուցում է տվել շտապ կարգով օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: