
Գեղասահորդներ Թինա Կարապետյան և Սայմոն Սենեկալ պարային զույգը մասնակցում է «Golden Spin of Zagreb 2016»-ի միջազգային մրցույթին:
Այս տարի «Golden Spin of Zagreb 2016»-ի պարային ծրագրում ընդգրկված են 22 պարային զույգեր ԱՄՆ-ից, Իտալիայից, Չեխիայից, Գերմանիայից, Թուրքիայից և Ռուսաստանից:
«Golden Spin of Zagreb 2016»-ն այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 7-ին և կեզրափակվի դեկտեմբերի 10-ին: Կարապետյան-Սենեկալ պարային զուգը նախորդ տարի դարձել էր այս մրցաշարի բրոնզե մեդալակիր: