Վիճակագրության համաձայն՝ աշխարհի յուրաքանչյուր 3-րդ բնակիչ վարակված է մակաբույծներով։ Մակաբույծների բազմաթիվ տեսակներ կան, և դրանցից շատերը բավական տարածված են։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մակաբույծների առկայության հետևանքով կարող են առողջական տարբեր խնդիրներ առաջանալ, սակայն անձը կարող է նույնիսկ չկռահել խնդրի պատճառները։
Օրգանիզմում մակաբույծների առկայության 10 նշան.
- Առկա են անբացատրելի փորկապություն, դիարեա, որովայնի փքվածություն։
- Զգում եք հոգնածություն. դեպրեսիա, հյուծվածություն կամ ապատիա։
- Առկա են մաշկի գրգռվածություն, ցան, էկզեմա։
- Քնած ժամանակ կրճտացնում եք ատամները։
- Օրգանիզմին չի բավականացնում երկաթի քանակը։
- Դժվարություններ ունեք քնելիս, գիշերն արթնանում եք։
- Դիարեա եք ունենում ճանապարհորդության ընթացքում։
- Երբեք հագեցածության զգացում չեք ունենում։
- Հոգնածություն եք զգում մկաններում և հոդերում։
Ըստ կայքի՝ գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից։
- Օշինդր։ Օշինդրի տերևները և ծաղիկները շատ օգտակար են մակաբույծների դեմ պայքարելու համար։ Օշինդրը հակամիկրոբային հատկություններ ունի, ինչի շնորհիվ օգտագործվում է այլ դեպքերում ևս։ Օգտագործելու համար կարող եք թեյի մեջ 0.5-1 թեյի գդալ օշինդր ավելացնել։ Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում օշինդրի օգտագործումը։
- Ընկույզի կեղև։ Հրաշալի միջոց է արյունն ու աղիները մաքրելու համար։ Օգտակար է նաև սնկային հիվանդությունների դեպքում։ Կեղևի հյութն օգտագործվում է մակաբույծներից ազատվելու նպատակով։ Օգտագործեք այն թուրմի տեսքով։
- Մեխակ։ Մեխակը հակամիկրոբային, հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի։ Եթերային յուղն օգտակար է մակաբույծների դեմ պայքարում։ Այն հաջողությամբ վերացնում է մակաբույծների ձվերը։
- Սխտոր։ Սխտորը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Այն արդյունավետ է բակտերիաների, սնկերի, վարակների դեմ պայքարում։ Օգտակար է նաև մակաբույծների դեմ պայքարում։
- Օրեգանոյի յուղ։ Այն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում, այդ թվում՝ մակաբույծների դեմ պայքարում։
- Ուրց։ Խթանում է օրգանիզմի պաշտպանողական հատկությունները։ Կարող է սպանել մակաբույծներին աղեստամոքսային տրակտում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը