Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է․
«Բաց նամակ ընկերներիս.
Բաց նամակ ընկերներիս.
Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար լուծում: Լևոնը՝ ով իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում, Լևոնը՝ կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան, կնոջը փրկելու հույսով: Ինչո՞ւ, որովհետև դա Լևոնն է, ով պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է:
Ես ողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ: Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես իր կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին:
Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխորհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին:
Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կեղքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ։
Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է « Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես ել համաձանյվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է համարվում: Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին:
Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս: Նամակիս վերջում ուզում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ Արիանայի հիշատակին:
Արիանայի հիշատակին
Գնա սիրելիս, ես հասկացել էի
Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,
Գնա բայց թող վերջին անգամ
Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:
Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ
Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ
Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ
Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:
Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես,
Քո ոչ երկրային կատարելությամբ
Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի
Քո հրեշտակային ներկայությամբ:
Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս
Վեր բարձրացիր ու հավերժացիր
Ես վախենում էի սա խոստովանել
Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել
Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել:
15.04.2020
To the missing angel…
And once the gates of heaven opened
God was confused, it was an absurd
And no one could even pretend
But something unbelievable happened.
Happened it in the Garden of Eden
The angels gathered, to fix the problem
Something was wrong, something stressing
Because an angel was missing.
The flowers dried in the Eden
The sun was present, the light was hidden
This was the end of Paradise
Because an angel was missing.
She lived her life as humankind
But she kept astounding things inside
She was angelic, beautified
She could not hide her sacred side.
And no one knew what’s wrong, what’s right
God landed on earth and her he found
God asked the angel, what is right?
God asked her not to be sacrificed.
And yet she did, she answered “God”
I won’t think too long, I’ll come to Eden
Because I listened to my heart
In all my truly made decisions.
She said “I fully lived my life,
I met my love, I have been loved
What else I need to see in life
And I know my loved one is strong enough
He will survive with our love.
She left the Earth to Paradise
And the Earth lost its magic light
But the Heaven bloomed, the Garden flourished
And everything became alive.
The sun started to shine bright
And the Planet Earth was again fixed
There were hard times, as she was a blessing,
She saved the Earth, she saved the life.
It felt like everything’s all right
But something was wrong with the world inside
The Planet Earth was crying hard
Because an angel now was missing.
To the memory of Arianne-the missing angel…
10.04.2020»։
Բաց նամակ ընկերներիս.Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև…
Gepostet von Anita Ayvazyan am Montag, 10. August 2020