Հրանտ Թոխատյանի հիշողությունները Սպիտակի երկրաշարժից. «Կյանքումս այդքան լաց չէի եղել…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրանտ Թոխատյանի հիշողությունները Սպիտակի երկրաշարժից. «Կյանքումս այդքան լաց չէի եղել…»

Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին նոր ներկայացման փորձ էր նշանակված: Մենք պատրաստվում էինք պրեմիերային, գրեթե ամբողջ դերասանական կազմը թատրոնում էր: Փորձից մի քանի ժամ հետո մենք զգացինք տատանում. Երևանը ցնցվեց: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ է պատահել: Ես զանգեցի տուն, կինս ասաց. «Ինչ-որ ահավոր բան է եղել Լենինականում»:

679972

Սակայն դեռ միայն շշուկներ էին պտտվում: Գնացի տուն, հավաքեցի ընտանիքիս ու տարա ապահով տեղ: Հետո վերադարձա թատրոն, և առաջին տեղեկություններն արդեն հասել էին: Ասում էին, որ ամեն ինչ ավերվել է, սակայն դա գլխիս մեջ չէր տեղավորվում:

679969

Թատրոնում որոշեցինք Լենինականին օգնության հասնել: Մեր բժիշկները գրանցվեցին «Շտապ օգնության» բրիգադում, մնացածներս չէինք հասկանում, թե ինչով կարող ենք օգտակար լինել, սակայն տանը նստելն անհնար էր, հավանաբար այնտեղ ավել ձեռքեր էին անհրաժեշտ…

679980

Անցավ մի քանի շաբաթ: Ամանորից առաջ մեր թատրոնը կրկին վերադարձավ Լենինական: Որոշել էինք տուժած երեխաների համար ամանորյա հանդես կազմակերպել և նվերներ տալ: Ավտոբուսը կանգնեցրինք հենց առաջին փոքր փողոցի վրա, դրեցինք տոնածառը, ինչ-որ կերպ այն զարդարեցինք: Շատ շուտով բազմաթիվ երեխաներ հավաքվեցին հարևան փողոցներից: Ես Ձմեռ պապն էի և առաջինը  դուրս եկա հանդիսատեսի մոտ: Նվեր ստացած երեխայի ոտանավոր արտասանելու առաջարկն ապացուցեց, որ մենք չէինք սխալվել և երեխաներն իրոք տոնի կարիք ունեին: Նրանք շրջան կազմեցին, երգեցին, ոտանավորներ արտասանեցին: Ես սկսեցի նվերներ բաժանել, և հետո երեխաները սկսեցին խնդրանքներով դիմել Ձմեռ պապիկին. մեկը խնդրում էր, որ իր մայրիկին վերադարձնեի, մյուսը՝ հայրիկին, մեկ ուրիշը՝ եղբորը: Չգիտեմ, թե ինչպես եմ դրան դիմացել: Ես իմ տեսակով սենտիմենտալ չեմ, սակայն այնքան, որքան այդ օրն եմ լաց եղել, Աստված տա ոչ մեկի կյանքում չլինի: Դա սարսափելի էր…

Ամբողջությամբ՝ blognews.am



Նման նյութեր