Լարիսա Մինասյանը Նիկոլ Փաշինյանին ծանր ընտրության առաջ դրեց. zham.am
Advertisement 1000 x 90

Լարիսա Մինասյանը Նիկոլ Փաշինյանին ծանր ընտրության առաջ դրեց. zham.am

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անհարգալի ձևակերպումներով է հանդես եկել Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամների», որը ժողովրդի մեջ հայտնի է, որպես «Սորոսի» հիմնադրամ հասցեին:

«Հրապարակ»-ին տված հարցազրույցում ԱԺ փոխխոսնակը ոգևորվելով հետևյալ ձևակերպումն է արել. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Ալեն Սիմոնյանի ասածի իմաստն այն էր, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա այդ հիմնադրամն որևէ ազդեցություն չունի և չէր էլ կարող ունենալ:

Այստեղ Ալեն Սիմոնյանի խոսքերը կարելի է երկու իմաստով  դիտարկել: Նախ Սիմոնյանը նշում է, որ «Սորոսը» չի կարող որևէ ազդեցություն ունենալ երկրի իշխանության վրա, և բացի այդ նա դա  ասում է խիստ առհամարհական և վիրավորական ձևակերպմամբ:

Հասկանալի է, որ Սիմոնյանի այս ձևակերպմանը  չեր կարող չանրադառնալհայաստանյան «սորոսականների» ղեկավար՝  Լարիսա Մինասյանը:

Այսօր Փաշինյանի կառավարությունը արտաքուստ կոալիցիոն բնույթ չունի: Այն իմաստով, որ որևէ այլ քաղաքական ուժ «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիա չի կազմել, ինչպես որ այն կար 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո: Այն ժամանակ Փաշինյանը կոալիցիա էր կնքել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ:

Թեև արտաքուստ ներկայիս Փաշինյանի իշխանությունը կոալիցիոն բնույթ չունի, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ փաստացի այն կոալիցիոն է և ներկայիս իշխանությունը կոալիցիա է կազմել  «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ: ԱԺ-ի  փաշինյանական խմբակցությունում կան  «սորոսականներ»: Նույն «սորոսականները» ներկայացված են նաև կառավարությունում: Ու թեև «Սորոսի» հիմնսադրամը իրեն կուսակցություն չի հռչակել, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ նա կատարում է երկրում կուսակցության դեր:

Սա փաստ է, որի մասին բոլորը գիտեն: Ընդորում նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ուկրաինայում և այլ նմանատիպ երկրներում, որտեղ քաղաքական դաշտը դեռ կայացած չէ:

Փաշինյանի և «Սորոսի»  փաստացի դաշինքը տրամաբանական է, քանզի ցանկացած թավշյա հեղափոխության ընթացքում այս հիմնադրամի անդամները ոչ վերջին դերն են կատարում: Եվ տրամաբանական է, որ իշխանափոխությունից հետո ստանում են իշխանության իրենց մասը: Այդպես են գործընթացները ընթացել Ուկրաինայում, Վրաստանում: Այդպիսին է իրավիճակը նաև Հայաստանում: Սակայն ցանկացած գործընթաց  ունի նաև իր տրամաբանական շարունակությունը:

Օրինակ, եթե Հայաստանը կատարեր  այդ հիմնադրամի հիմնական պահանջները, այն է՝

-դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից

-վերացնել կամ էապես թուլացնել  Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանում

-Արցախի հարցում գնալ էական զիջումների

-Էապես փոխել երկրի կրթական համակարգը, այն դարձնելով ավելի «ունիֆիկացված»

-Էապես փոխել պետության վերաբերմունքը երկրում գործող բոլոր տիպի փոքրամասնությունների նկատմամբ, կրոնականից սկսած, վերջացրած սեքսուալով: Եվ այդ իմաստով համաձայնվեր կնքել բոլոր տիպի միջազգային նմանատիպ կոնվենցիաները

-Արմատապես փոխել երկրի դատաիրավական համակարգը, մտցնելով երկրում, այսպես կոչված. «անցումային արդարադատության» ինստիտուտը, որի նպատակը պետք է լիներ բոլորովին նոր «արևմտամետ» վերնախավի ձևավորումն, ապա այդ դեպքում Փաշինյանը կստանար նաև Արևմուտքից լայնածավալ ֆինանսական օգնությունը:

Ընդորում, Արևմուտքը այս հարցում գործում է հետևյալ սկզբունքով՝ «утром стулья вечером деньги»:

Այսպես Վրաստանում «վարդերի հեղափոխությունն» կատարվեց 2003-ին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կատարեց վերը նշած գրեթե բոլոր պահանջները և միայն 2008-ից սկսած, վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանը Սաակաշվիլիին տրամադրեց 4,65 մլրդ դոլարի օգնություն: Որից 2,65 մլրդ-ը անտոկոս վարկերի տեսքով, իսկ 2 մլրդ-ը գրանտի տեսքով, այսինքն անվերադարձ: Կարելի է ասել, որ այդ գումարներն այն «գինն էր», որի դիմաց Սաակաշվիլին կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, ռուսական ազդեցությունը այդ երկրից հեռացնելու գնով:

Փաշինյանն, ի տարբերություն Սաակաշվիլիի, այդ պայմանների կատարման հնարավորությունն չունի հայտնի պատճառներով:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի ունի թշնամիներ: Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալը հնարավոր չէ: Մնում են կրթական «բարեփոխումներն» ու «արժեհամակարգային» փոփոխությունները: Այստեղ Փաշինյանն փորձում է համագործակցել «Սորոսի» հետ, սակայն դա շատ քիչ է, որի դիմաց Փաշինյանն կարողանար ակընկալել դսրից լուրջ օգնություն: Իսկ վերջին տավուշյան դեպքերից հետո, կտրուկ մեծացավ Մոսկվայի դերը, այլ կերպ ասած դրանից հետո Մոսկվան «փայ» մտավ Փաշինյանի իշխանության հետ, որից բնականաբար «սորոսականները» ոգևորված չեն: Դրա պատճառով էլ Փաշինյանը դարձել է նրանց համար քիչ վստահելի: Իհարկե, «սորոսականները» երբեք չեն ունեցել Փաշինյանի իշխանության մեջ գերակա դեր, սակայն այսօր նրանք զգում են, որ կարող են կորցնել ներկայիս ունեցածը: Հենց դրա պատճառով է անհագստացած Լարիսա Մինասյանը, պահանջելով «պատժել» Ալեն Սիմոնյանին: Իսկ որպես դրա ձևը նա դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս այդ «պատիժը»  ի կատար ածի էթիկայի հանձնաժողովի միջոցով:

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից սթ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,- նշել է իր նամակում Լարիսա Մինասյանը, ուղղված ԱԺ նախագահին:

Տիկին Մինասյանը հասկանում է, որ իր այս նամակը, յուրօրինակ «լակմուսյան թողթ է» Փաշինյանի համար, ինչպես կասեին ռուսները՝ «час истины»:

Ինչպիսին կլինի Փաշինյանի արձագանքը հայտնի կդառնա մոտ ժամանակներս: Որից էլ պարզ կլինի, թե Փաշինյանի համար, որ կոալիցիոն գործընկերն է այսօր առավել ազդեցիկ՝ ռուսները, թե «սորոսականները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am



Նման նյութեր