Թեև հայտարարվում է, որ ընտանիքի կոնցեպտին ընդհանրապես «ձեռք չեն տալիս», բայց դա ընդամենը պարզունակ հայտարարություն է. Գևորգ Դանիելյան. aysor.am
Advertisement 1000 x 90

Թեև հայտարարվում է, որ ընտանիքի կոնցեպտին ընդհանրապես «ձեռք չեն տալիս», բայց դա ընդամենը պարզունակ հայտարարություն է. Գևորգ Դանիելյան. aysor.am

Շատ հաճախ դատողություններ ենք անում հայոց լեզվի, Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի, ընտանեկան արժեքների մասին, բայց դիտարկում ենք զուտ նպատակահարմարության տեսանկյունից՝ անտեսելով, որ դրանք նախևառաջ սահմանադրաիրավական արժեք ունեն, և պետությունը պարտավոր է այս առնչությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Այն արժեքները, որոնց պաշտպանության համար մենք այս կամ այն չափով արտահայտվում ենք, սահմանադրաիրավական արժեք ունեն, և Սահմանադրության երկրորդ գլխով, որը վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին, մենք ոչնչի չենք կարող հասնել, եթե սահմանադրական կարգի հիմունքները պատշաճ կարգով պաշտպանված չլինեն», – ասաց նա:
Հարցին, թե ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնությունը չի՞ դառնա ազգին ինքնամեկուսացնելու պատճառ, Դանիելյանն պատասխանեց՝ երբ փորձում են արժեհամակարգի պաշտպանության քայլեր ձեռնարկել, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ միգուցե դա դրական է, բայց մի օր կարող է հանգեցնել պետության մեկուսացմանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

«Օրինակ՝ Եվրամիության անդամ երկրներ կան, որոնք Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաները չեն վավերացրել: Երկրներ կան, աստիճանաբար հետընթաց են արձանագրում: Այսինքն՝ միանշանակ ասել, որ զարգացումները գնում են գլոբալիզացման՝ այն տեսակետով, որը հաճախ հրամցնում ենք հանրությանը, այդպես չէ: Վավերացնող երկրներն էլ բոլորովին այլ մոտեցումներով ու չափանիշներով են կիրառում այդ կոնվենցիաները», – նշեց նա:

Դանիելյանի խոսքով՝ թեև հայտարարվում է, որ ընտանիքի կոնցեպտին ընդհանրապես «ձեռք չեն տալիս», բայց դա ընդամենը պարզունակ հայտարարություն է:

«Միևնույն է՝ ակնկալում են, որ համասեռամոլներին պետք է ընտանիքի անդամի կարգավիճակին հավասարեցված կարգավիճակ տրվի, և թույլ տան նաև երեխաներ որդեգրել՝ ասելով, որ խտրականության արգելքի սկզբունքը սա է թելադրում:
Մենք արտոնություն ենք վերապահում մարդկանց, որոնք ընտրել են մի ճանապարհ, որին ո´չ դեմ ենք արտահայտվում, ո´չ քարոզում ենք, ասում ենք՝ մի վերապահեք արտոնություններ: Եթե համասեռամոլին թույլ են տալիս երեխա որդեգրել, կամ նախատեսում են, որ կարող է այդպիսի բան լինել, ուրեմն՝ դեմ են գնում երեխայի լավագույն իրավունքներին, որովհետև Սահմանադրությունը երեխայի իրավունքների լավագույն շահերը համարում է գերակայող: Եթե առաջանում է կոնֆլիկտ չափահաս քաղաքացու և երեխայի միջև, ապա պետք է գերակայեն երեխայի իրավունքները», – ասաց Գևորգ Դանիելյանը:

aysor.am



Նման նյութեր