Հողազավթումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում. նախարարը հանձնարարական է տվել
Advertisement 1000 x 90

Հողազավթումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում. նախարարը հանձնարարական է տվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Օրակարգում պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն է։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման և չափագրման, որի հետևանքով արգելոցի հարակից համայնքների հետ առաջացել են սահմանների հստակեցման խնդիրներ։

Ապօրինի հողազավթումների դեպքերը բացառելու նպատակով՝ հստակ հանձնարարական տվեցի սկսել մանրակրկիտ ուսումնասիրություն և իրավական գործընթաց, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» յուրօրինակ պահպանվող տարածք է, որի հսկողությունը գտնվում է պետության ուղիղ կառավարման ներքո։

Անդրադարձա նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների անհրաժեշտությանն ու բնության հատուկ պահպանվող տարածքներում գյուղատնտեսական գործունեության՝ անասնապահության դեպքերի կանոնակարգմանը և օրենսդրական լուծումների առաջադրմանը։

Կարևորեցի համամարդկային նշանակություն ունեցող արգելոցի պահպանությանը վերաբերող բաղադրիչները։ Առաջնային է Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհի պահպանությունն ու որսագողության դեպքերի բացառումը։
Հայաստանի ամբողջ ֆլորայի ու ֆաունայի տեսակների 50%-ը, իսկ Կովկասի՝ 1/3-ը ներկայացված է Խոսրովի արգելոցի տարածքում:

Քննարկեցինք նաև քաղաքացիների՝ պետական արգելոց մուտք գործելու ռեժիմների կանոնակարգման և համակարգման խնդիրները։

Չշրջանցեցի նաև էկոտուրիզմի զարգացմանը վերաբերող հարցերը։ Արգելոցի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուն ներկայացրեց էկոզբոսաշրջության ուղղությունները, վերջին մի քանի տարիների վիճակագրությունն ու զարգացման հեռանկարները։

Կարևորում եմ ներքին տուրիզմի զարգացումը՝ հաշվի առնելով, որ համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված, քաղաքացիները մեծամասամբ նախապատվություն են տալիս հանգստի հանար բնության տարածքներ մեկնելուն։

Անդրադառնալով խնդիրներին՝ պահանջել եմ կարգավորել ներքին կարգապահությանը վերաբերող հարցերն ու աշխատանքները դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, գերատեսչության հետ աշխատանքը կազմակերպել ուղղահայաց կառավարման միջոցոցով»:



Նման նյութեր