
Չարենցավանցի Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գրանցել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները: Այս մասին հայտնում է Չարենցավանի համայնքապետարանը։
«Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով տեղից շարժեց 4տ. 100կգ. քաշ ունեցող ավտոմեքենան:
Իսկ Արթուր Սաքունցին հաջողվեց ատամներով քաշելով տեղից շարժել 12տ. քաշ ունեցող ավտոբուսը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ՌԵՍԶ նախարար Սամվել Շահրամանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Պրոֆեսիոնալ մարզիկներ ու բազմակի ռեկորդակիրներ Սաքունց եղբայրները հերթական ռեկորդը նվիրեցին Արցախի Հանրապետության հռչակման օրվան»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։