Ինչով է վտանգավոր զարկերակային բարձր ճնշումը
Advertisement 1000 x 90

Ինչով է վտանգավոր զարկերակային բարձր ճնշումը

Զարկերակային բարձր ճնշումը և 2-րդ տիպի շաքարախտը վտանգավոր են ուղեղի համար և բացասաբար են ազդում ճանաչողական ունակությունների, այդ թվում` մտածողության և հիշողության վրա: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Նրանք վերլուծել են UK Biobank-ի երկարաժամկետ ուսումնասիրության 22 000 մասնակիցների ՄՌՏ հետազոտության տվյալները: Դրանք թույլ են տվել հետևել գլխուղեղի մոխրագույն և սպիտակ նյութերի փոփոխություններին՝ հաշվի առնելով կլինիկական, ժողովրդագրական և ճանաչողական գործոնները: Ինչպես պարզվել է, արյան մատակարարման հետ կապված ռիսկի գործոնները (այդ թվում՝ հիպերտոնիան և շաքարախտը) ազդում են ճակատային շրջանում ուղեղի նյութի ծավալի վրա, ինչպես նաև հատվածների միջև սպիտակ նյութի ամբողջականության վրա:

Պարզվել է, որ 44-70 տարեկան մասնակիցների մոտ զարկերակային բարձր ճնշումը կապված է ճանաչողական գործառույթի վատթարացման հետ: Հետաքրքիր է, սակայն, որ այդ հարաբերակցությունը չի հայտնաբերվել 70-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Հետազոտության մասնակիցների 5%-ը տառապել է 2-րդ տիպի շաքարախտով, և պարզվելէ, որ այս հիվանդությունը նույնպես հիշողության և մտածողության նվազման գործոն է:

Գիտնականների խոսքերով՝ հիպերտոնիայի և շաքարախտի պատճառով հիշողության կորուստը իսկապես համեմատելի չէնրա հետ, ինչ տեղի է ունենում դեմենցիայի դեպքում: Սակայն նման ազդեցության փաստն ինքնին ցույց է տալիս ուղեղի աննշան վնասումը, որը տեղի է ունենում միջին տարիքում: Կարևոր է կանխարգելել այս վատթարացումը` հետագա խնդիրները կանխելու համար:

med.news.am