Էպիզոդ N1
(Պատմվածք ու կինոսցենար՝ Վանոյի,Վազգենի ու Գրաչովի մասին, որը ֆիլմաշարի ձևաչափով պիտի նկարի ավագ որդիս՝ Ասպետոն, տես 2-րդ լուսանկարում. կողքիս նստած,
ինչպես նա է ասում մինիմում Netflix-ի մակարդակի․․․)
Վանոն է զանգում։
-Ապեր, ինքնաթիռն իջավ։
-Էղավ, հընգեր։
-Ապեր, ֆորս մաժոր ա, 71 հոգի են, 71-ն էլ՝ գեներալի պագոնով, մեր երկրում սենց բան չի էղել։
– Շեֆ, բայց ընդեղ ընդամենը 20 հոգու սեղան ա գցած։․
Լռություն: Հետո Վանոն ծիծաղում է, քիչ անց՝ լրջանում.
-Պարոն Շերմազանյա՞ն ․․․
-Հասկացա, պարո’ն նախարար, կարա՞նք մի ժամ ձգենք։
-Ձգած ա, սկզբից Նախագահի մոտ ենք տանում, էս առիթը բաց թողալու իրավունք չունենք․․․կապիտալ պտի խմենք ու հաց տանք, լիքը հարց կա լուծելու․․․ Կապին՝ վերջ․․․
Ճակատս քրտնեց.
-Սմբո քշի “Դոմ պրիոմ”(ՆԳՆ ընդունելությունների տուն)
(Սմբոն վարորդս է)
-Էղավ շեֆ։
Մենք կարմիր լույսի տակ ենք, բացառություներ լինում են,
ու Սմբոյի խելքը գնում է էդ բացառություների համար, որ միգալկեն միացնի ու գազ տա, տեսուչներն էլ ճամփին զգաստանան, կապ տան տվյալ ուղղությամբ. սվետաֆորները “կանաչացնելու” համար․․.
Ես էդ բանը ու մնացյալ արտոնությունները, որոնց իրավունքը ի պաշտոնե ունեմ գործածելու, չեմ չարաշահում, բայց բացառություներ լինում են ․․․
Ու “Դոմ պրիոմ” 30 րոպեի փոխարեն հասնում ենք 5 րոպեում։
Սմբոն իր տարերքի մեջ է,
իսկ ես էդ 5 րոպեի ընթացքում 4 տեղ եմ զանգում.
1․ Քաղաքի վարչության պետին – հրահանգում եմ երաժիշտներին զգուշացնել, որ 3-ի տեղը 6 ժամ են նվագելու, զուռնեն, դամքաշը, դհոլը ու ակորդեոնը, ու՝ 3 երգչի փոխարեն, 6-ը լինեն․․․
“Armenia” ռեստորանի անձնակազմից՝ 100 հոգու սպասարկելու մասնագետների օգնություն․․․
2․ Կենտրոնի միլպետին – հրահանգում եմ՝ կոնյակի գործարանից 71 տարեկան բոչկա, իր կռանտով. սիմվոլիզմը ապահովելու համար․..
3․ Աշտարակի միլպետին – հրահանգում եմ՝ ևս 5 սև գառ ու 5 սև ուլ ապահովի․․․
Սևը ամենահամովն է, որովհետև Արագածի ալպիական փեշերի խոտը ու իրենց հագի բուրդն ու մազը 100 տոկոսով են կլանում արևի ուլտրամանուշակագույնը․․․
4 ․Իջևանի միլպետին – հրահանգում եմ՝ անտառի կաղին կերած 3 բուրվագ ապահովի, բենզինով խանձեն ու իրենց պտտելու ձողերով, արագ կարգով ներկայանան…
“Դոմ պրիոմում” թոհ ու բոհ է ․
Չաղ Ռուբոն, լոռեցի իմ զեմը, շեֆ խոհարարն է, բոյը՝ մոտ 2 մետր, քաշը 160։
Նա 15 րոպեն մեկ սպիտակ մայկեն փոխում է, շոգ է, հետն էլ ժամանակը սեղմում է, 10 րոպե է մնացել հյուրերի գալուն։
Տնտեսական վարչությանը ասեղների վրա եմ պահում, մինչև “Armenia” ռեստորանից մասնագետների շտապ օգնության հասնելը։ Ամեն ինչ պետք է իդեալական լինի․․․
Վանոյի դեմքը իրեն բնորոշ ու իրեն սազական “լոթի” ու հպարտ է, էդ լոթիությունը ղաչաղ պապից է ժառանգել, Վանոն նստած տեղից ինձ աչքով է անում , դա նշանակում է որ ստրատեգիական նշանակության սեղանը ռսների սրտով է, մեզ մնում է նրանց տամարը բռնենք ու բաց չթողանք․․․
Եղանակը մեր կողմից է, սեղանները այգու մեջ են բացված ու պայթում են ուտելիքի ծանրությունից, իսկ գեներալների դեմքերը՝ ուրախությունից։
Երբ արդեն կրակը վառեցին թոնիրներում ու շեղջը նստելուց հետո կախեցին գառներն ու ուլերը, նրանց աչքերը թռան ճակատներին, առաջին անգամ են ներկա լինում թե’ գառի, թե’ ուլի հայկական խորովին․․․
Մսի համը դեռ չփորձած՝ հոտից ապշած են, իսկ երբ ավելի ուշ բուրվագներին սկսեցին պտտել թեժ շեղջի վրա ու կարմրացնել, հիշեցին հին պատմություններ՝ կոզակների կռիվներից, ու նրանց արած խենթ ու խելառ խնջույքներից…
200 գրամանոց բաժակները լիքը֊լիքը խմեցին, հենց կրակի մոտ, իրենց իսկ ձեռքով կտրելով ու վայելելով անտառում կաղին կերած բարիքը․․․
Գրաչովը հայկական խոհանոցի սիրահար է, նա ամեն կենաց ասելուց առաջ պատմում է մատուցվող հերթական ուտեստի մասին, պատմական ակնարկով համեմելով այն, քանի-որ իրեն ենթակա ու ծառայակից սպաներից շատերի համար այս ամենը էկզոտիկ է․․․
Գրաչովը հերթական կենացից հետո նստում ու դիմում է Վազգենին
-Так не хочется в Москву, может завтра я останусь?։
-Тебе же завтра на доклад к Ельцину! А во вторник наша делегация прилетает в Москву …Подписать межгосударственный договор․․․
Անհանգիստ ասում է Վազգենը․․
-Արա ինչ էս խեղդում ,էդ իրա պրոբլեմն ա, ուզում ա թող մնա – Ельцин подождет,не убежит․․․Վրա եկավ Վանոն ու Վազգենը իրեն բնորոշ ու իրեն սազական՝ վարակիչ, խարիզմատիկ ծիծաղում է ․․․սեղանակիցները միանում են․․․
-Вот за это я уважаю Ваника Смбатича!!!
Вазген ты конечно человек душа ,но Вано рассуждает как настоящий политик․.․
Եվ Գրաչովը առաջարկում է վաղը ցերեկը հենց Երևանում էլ ստորագրել պայմանագիրը․․․
Վանոն ինձ աչքով է անում, դա նշանակում էր, որ պետության բյուջեյից ահագին գումար խնայեցինք, ու նաև նշանակում է որ Վազգենը 2 արկղ ավել փամփուշտ կառնի Մոսկվա չթռչելու հաշվին․․.
5 ժամ անց մուզիկանտները հալից ընկել են, սեղաններն էլ այլևս լիքը չեն, ռսները սրբել են․․․
Լավա Ռուբոյի քյուֆթեն հասավ, թարմ լավաշով ու խնոցու կարագով ․․․բայց էդ էլ երկար չի ձգի ․․․
Վանոն մոտենում է ինձ, թևս բռնում, առանձնանում ենք․
-Շեֆ, մուզիկանտները համը հանում են, հոգնած են, բեր տուն ուղարկենք, դու հաստատ զապաս բան կունենաս, չէ՞…
Նայում եմ ձեռքիս ժամին, հետո ցույց եմ տալիս իրեն.
-Վանո, գիշերվա 2 -նա , ի՞նչ զապաս ապեր.
-Պարոն Շերմազանյա՞ն…
-Ճիշտ այդպես պարոն Նախարար։
Ի՞նչ անեմ էս ժամին, ի՞նչն ա պակասում էս ծանր ժամանակների համար չնախատեսված, բայց բախտորոշ խնջույքին, մտածում ու հեռախոսի համարներով բլոկնոտս եմ թերթում․․․հասկացա․․․գենարալները չէն պարել, որովհետև երաժշտությունը հայկակա՞ն է․․․ դե բռնվեք ․․․մուզիկանտները դուրներդ չե՞ն գալիս հա՞․․․ ձեր բալալայկան եք ուզու՞մ․․․будет вам балалайка․․․․քեֆը նորա սկսում․․.
Զանգում եմ Հրազդանի միլպետին ․
-Վլա՞դ
-Հա շեֆ, -ձայնը Հրազդանից քնաթաթախ է։
-Քնա՞ծ ես։
-Ճիշտ այդպես, ցավդ տանեմ, ի՞նչ ա էղել, տագնապ տամ.
-Չէ շեֆ, գնա լվացվի, քո մալական մուզիկանտին իրա թայֆով ու բալալայկով “Դոմ պրիոմ” հասցրու.
-Աչքիս վրա․․․
Վանոյի դեմքը իրեն բնորոշ ու իրեն սազական “լոթի” ու հպարտ է, էդ լոթիությունը ղաչաղ պապից է ժառանգել, նա նստած տեղից ինձ աչքով է անում…
70 գեներալ թռչկոտում են Վազգենիին շուրջկալ արած, պար են գալիս ու գոռգոռալով երգում բալալայկայի,ջութակի ու կիթառի տակ, բայց Գրաչովը քիչ պարեց․․․
Քրտնած նստել ու շուտ-շուտ նայում է խոհանոցի կողմը ․․․
Վանոն ինձ հենվելով ականջիս.
-Ապեր սոված ա․․․մենակ դու գլխի կնկնես ինչ ա ուզածը, ուշադիր եմ, կարգին բան չի կերել․․. սիտուացիան փրկի, էգուց պատմական պայմանագիր ենք կնքելու․․․
Վանոն էդ ասում է, ես էլ էդ պահին նայում եմ Գրաչովին, նա սեղանից հեռացել ու կանգնել է տաբուրետկին, փորձում է ծիրան քաղի, ինքը բոյով է, տաբուրետկեն էլ տակին, բայց ձեռքը չի հասնում․․․
-Սմբո ծիրան քաղի։
Մատով ցույց եմ տալի դեպի Գրաչովը։ Սմբոն բարձրանում է ծառը, ես ժամանակ եմ շահում, մտնում եմ խոհանոց ․․․
Խոհարար Ռուբոն կոշիկները հանել, ծխում ու նայում է ուռած ոտքերին, ինձ տեսնելով փորձում է վեր կենալ, ես ձեռքով նշան եմ տալի, որ նստի ․․․
-Շեֆ․․․ վերջ ․․․ ։
փլված արտաբերում է նա
-Ի՞նչը վերջ։
-Դե, պրծավ էլի ․․․
-Ի՞նչը պրծավ այ տղա։
-Ուտելիքը շեֆ ջան ․․․ոչ մի բան չի մնացել, սաղ սրբին․․․դաժե մրգեղենն ա պրծել․․․
Նստեցի կողքին, նայեցի ուռած ոտներին, ես որ ծխող չեմ, սիգարետը ձեռքս առա, մի ղուլափ տվի ․․․
-Ուրցի չայ կարամ տամ, մեկ էլ ռամկի մեղր
-Չէ, էդ դեռ վռազում ես,այ տա․․․еще не вечер․․․
-Շեֆ սհենց բան տեհած չկամ, հետու էս ամսին 300 հոգանոց հըրսանիք եմ կերակրել, սրանց կերածի կեսը չէն կերել, սրանց փորը փոր չի, հոր ա ․․․հալալա սրանց, քեֆս բերին,բայց վրես հալ չկա մի 5 կիլո ջանիցս գնաց․․․
– Շեֆ, մի զադ էլ ա կա ոչ, ռավոդը փորովդ մին հաց կուտես, էդ 5 կիլոն տեղը կգա ․․․
Սիգարետը փոխանցում եմ իրեն․․․ նայում եմ ուռած ոտներին ու տխուր հայացքին․․․սկսում եմ հռհռալ, տեղիցս վեր եմ կենում ու պատին հենվում, քանի-որ կողքս ծակեց ծիծաղից․․․ Ռուբոն չի ծիծաղում, վախեցած ու զարմացած ինձ ա նայում․․․
-Ռուբ քո սիրտը խորնա, դու մի բան կունենաս սև օրվա համար պահած․․․
Ռուբոն սիգարետը հանգցնում ա ու հոգոց հանում․․ մեկ էլ անսպասելի երեսի գույնը տեղն ա ընկնում, ուրախ բացականչում ա․․․
-Լոքոն ․․․
Սովետական ЗИЛ սառնարանից հանում ենք Արաքսի մի քանի մեծ լոքո։ էրկուսով նայում ենք ձկներին․․․
-էս էլ ՛՛դեսերտը”․․․ բա խի չէիր հիշում Ռուբ՞, չլնի քո համար էիր պահել այ տա:
-Շեֆ 2 օրվայա, համ ընկած են բերել Արարատից․․․
Ձկները հոտոտում եմ ․․․հոտը ոնց-որ իրոք էն չի ․․․
-Բան չկա ապո, աղ ու բիբարը մի քիչ շատ կանես․․․
-Լավ, բայց էս պտի էփեմ․․․
-Արա Լոքոն էփած համով չի․․․առաջին կարգի խոհարար ես, ես քեզ պտի ասե՞մ ․․․․
-Շեֆ հնենց УХА սարքեմ մատներները հետը ուտեն․․․
-Արա, այ լոբի, УХА-ն 7 տեսակ ձուկ պտի ունենաս, որ խառնես իրար ու սարքես, էդքանը չգիտե՞ս։
-Շեֆ, ախպեր ջան, գիտեմ․․․ բայց ցանց չունենք մանղալի վրեն դնելու․․․շամփուրի վրա էլ չի պահի․․․
-Ճիշտ ա ասում,֊թիկունքիս լսում եմ Վազգենի ձայնը, միասին նայում ենք ձկներին, հետո Ռուբոյին․․․
-Մկրատ ունե՞ս,֊ հարցնում եմ Ռուբոյին։
-Ի՞նչ մկրատ։
-էրկաթի․․․վրա է բերում Վազգենը:
Ռուսները լազաաթ վիճակում են, ոնց որ ձուկը ջրում․ մոտենում եմ Գրաչովին, կոնյակ եմ լցնում ու ասում․
-Коньяк вкуснее с абрикосом, когда нет персика!
Սմբոն իր հավաքած ծիրանը դույլով դնում է սեղանին։ Գրաչովը ժպտում է, վայելում կոնյակը ծիրանով։
Իմ ձեռքին երկաթ կտրելու մկրատ է, ես ու Վազգենը մոտենում ենք պարիսպի ցանցին, սյուներին կապող քուղերը կտրում ենք, ցանցի մի կտորը շրխկալով ընկնում է, շուռ ենք տալիս․․․Ռուսները կանգնել մեզ են նայում․․․
Մալականները դեռ նվագում են ․․․
-Не злитесь ребята․․․Может нам пора? незваный гость хуже татарина․․․ծիծաղում է Գրաչովը…
Հետո Վանոն է մոտենում մեզ․․
-Էս խի՞ էք քանդում տղերք։
-Չենք քանդում, շինում ենք,֊ ասում է Վազգենը․․․
-Ի՞նչ էք շինում։
-Քո զակազն ենք շինում,֊ ծիծաղում եմ ես․․․
-Ի՞նչ զակազ։
-Չասի՞ր Գրաչովը բան չի կերել։
-Տղերք խմած եք, ասի մեզ լուրջ պահենք ռըսների չափ մենք չենք կարա խմենք, в принципе կարանք բայց․․․էս ի՞նչ էք անում։
Ու Վազգենը իրեն բնորոշ ու իրեն սազական՝ վարակիչ,խարիզմատիկ ծիծաղում է ․․․
-Արա այ ախպեր ՝ հանգստացի ցանցը կտրում ենք, որ կրակին դնենք, ձուկ ենք խորովում, դու գնա կրակին նայի․․․
-Փատորեն ցանց չունե՞նք, ձեր գտած սետկեն էլ ժանգոտ ա։
-Բան չկա, ԿՐԱԿԸ ԺԱՆԳԸ ԿՈՒՏԻ․․․ եզրափակում է Վազգենը․․․
Ռուբոն ձկանը աղ ու բիբար է արել, սիգարետը բերանից չհանելով, մանղալի վրա քամի է անում ու լոքոն խորովում։
Մալականները նվագում են ЭХ МОРОЗ-ը․․․
Ռսների մոտ լիրիկական մոմենտ ա, մի քանի գեներալ մտքով Սիբիրում են ու լաց են լինում, մի քանիսն էլ Վոլգայի ափերին են ու պար են գալիս։
Գրաչովը հազիվ է զսպում հուզմունքը, արմունկներով հենվել է սեղանին, ու քթի տակ ձայնակցում է մալականներին։
Պահը հասունացել է,նրանք մինչև վերջ պիտի հալվեն կարևոր միջպետական ռազմական համագործակցության դոկումենտը ստորագրելուց առաջ, մենք պիտի հասցնենք մի քանի պունկտ էլ ավելացնել․․․
Ռուբոն մեծ սինին շխկացնում է սեղանին ու հրում Գրաչովի քթի տակ, օգնականները մյուս սինիներն են տեղավորում, խորոված, կարմրացրած լոքոյի կողքին փշրկան կարտոլ ա, կլեպով ու չորս կես արած սոխ, կողքին էլ սառցակալած շշով օղի, Մոսկվայի ուսանող տարիների իմ ռուս դասախոսների սիրած “դեսերտն” է, որ Ռուբոն իրականացրել է վարպետորեն։
Ռուբոն հետ է շրջվում ու քայլում դեպի խոհանոց։ Ես նրան հետ եմ պահում ու նստեցնում կողքիս։
-Շեֆ գնամ մայկես փոխեմ։
-Չէ նստի ,մի կտոր կեր քո սարքած ձկից․․․
-Էդ ձուկը համ ընկած էր, ես չեմ ուտի․․․
-Լավ դե տես ոնց են գեներալները ուտում․․․բայց որ դուրները չեկավ էէէ․․․ մեղքը քո հաստ վիզը․․․
Շուլուխա անում Ռուբ ջան, ես մանղալի վրա համը փորձել եմ, զիլ ա․․․ մխիթարում է Վազգենը․․․
Գրաչովը “ЭХ МОРОЗ-ի” վերջին տողը երգեց պրծավ, բարձրաստիճան սպայակույտը հոտնկայս ծափ է տալիս․․․ նա ոտի վրա հերթական կենացն ա ասում․ հիշում է գեներալ֊լեյտենանտ Կրասովսկու և Ներսես Աշտարակեցու եղբայրությունը, հիշելով նրանց համատեղ տված 1827 թվի օգոստոսի 17-ի Օշականի ճակատամարտը, նրանց թափած արյունը, և այդ արյամբ կրկնակի ամրացված զենքի և խաչի եղբայրությունը…
Նա հուզմունքը չի կարողանում պահել և չի էլ փորձում թաքցնել, տեղից վեր է կենում, շրջանցում P-աձև սեղանը, բաժակը բարձր պահած գրկում է Վազգեն Սարգսյանին և բրուդերշաֆտ աջն-աջին տված խմում են զենքի ու խաչի կենացը ,հայ և ռուս ռազմական եղբայրության ու դաշինքի կենացը… և երկուսով ցմրուր դատարկում են իրենց բաժակները.․․
Այդ սրտոտ կենացից հետո լռություն է տիրում։ Մինչ ռուս նախարարը նորից շրջանցում է սեղանը , նստում իր տեղում, Վազգենի ու Վանոյի դիմաց ու իր արջի թաթը տանում դեպի ձուկը ․․.՜ գեներալներից մեկը համարձակվում է պատառաքաղ առաջարկել․
-Без формальностей пожалуйста: -ասում է Գրաչովը:
Նա մատներով մի մեծ կտոր ձուկ է վերցնում ․․․էդ վախտ Ռուբոյի ճակատը քրտնում է․․․Նա խոհարարական սպիտակ գլխարկով սրբում ա ճակատը․․․
Գրաչովը կուլ է տալիս լոքոն, հետո սրբում է իր յուղոտ մռութը․․․նայում է Ռուբոյին,հետո Վազգենին,հետո Վանոյին ու իր հայացքը կանգ է առնում իմ վրա․․․
-это твоя затея Вань?
-Да, но рыбу ловил Рубик!
ու աչքով եմ անում վերջինիս․․․
Ռուբոն 2 մետր բոյով ծալվում, 1 մետր է դառնում․․․
Գրաչովը աջ ձեռքը տանում է դեպի գոտին, որտեղ կախված է նրա ատրաճանակը…
Վազգենը աչքով է անում Գրաչովին, այդկերպ համաձայնության նշան տալով նրան ու ինքն էլ է ձեռքը տանում իր գոտուն… ո՞վ կկրակի առաջինը․․․Վազգենի աչքով անելը չի նկատել Վանոն, նա իրար է խառնվում․․․ երաժիշտները ընդհատում են նվագը․․․ Գրաչովը առաջինն է օդ կրակում, հետո օդ է կրակում Վազգենը․․․
-Это божественная рыба!!! – Կրակում է Գրաչովը
-Это и есть царь рыба!!! – Վազգենն է կրակում
Ու Վազգենը իրեն բնորոշ ու իրեն սազական՝ վարակիչ, խարիզմատիկ ծիծաղում է․․․
Բոլորս ծիծաղից տրաքում ենք․․․
Գրաչովը շարունակում է․․․
-У меня прапрадед был рыбаком, и так семь колен до меня!!!
И я рыбак!
И сын будет рыбаком!
Но честно признаюсь, такую вкуснятину я не пробовал никогда..
Գրաչովը մոտենում ու իր յուղոտ պռոշներով պաչում է
Ռուբոյի քրտնած ճակատը, նրա բոյը սեղմված մի մետրից դառնում է 2,5…
Վանոյի դեմքը իրեն բնորոշ ու իրեն սազական “լոթի” ու հպարտ է, էդ լոթիությունը ղաչաղ պապից է ժառանգել, Վանոն նստած տեղից ինձ աչքով է անում․․․
Հ․Գ․
Դոկումենտը ստորագրվեց հաջորդ օրը Երևանի կոնյակի գործարանում։ Ստորագրման սեղանին, մի կողմում Գրաչովն էր՝ իր 70 գեներալներով, իսկ էս մի կողմում՝ Վազգենն ու Վանոն էին․․․
Այս պատմությունը մեր ու ռուսների իրական եղբայրական ջերմ հարաբերությունների մասին էր: Գրաչովը շատ էր սիրում Վազգենին․․․ Նրանք մարդկայնորեն հասկանում էին իրար․․․
Սա այն ժամանակն էր, երբ մենք իրոք պարտնյոր էինք, մենք գիտեինք իրենց՝ իրենք էլ մեր գինը, հավասարը հավասարի իրավունքով, ես ու դու-ով․․․ բայց ցավոք դա մնաց անցյալում, չնայած այդ վերականգնելու համար Վազգեն Սարգսյանն ու Պավել Գրաչովը պինդ ֆունդամենտ են թողել․․․
ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ 11․09.2020 Լոռի,Օձուն
__________________________________________
Լուսանկարները՝ Մարտին Շահբազյանի