Գլխացավի 10 տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատճառն ունի
Advertisement 1000 x 90

Գլխացավի 10 տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատճառն ունի

Ցանկացած մարդ առնչվում է գլխացավի հետ. Դա անխուսափելի է: Դա կարող է լինել ինչպես՝ ուժեղ, սուր ցավ, այնպես էլ՝ խուլ գլխացավ: Ցավել կարող է և գլխի մի հատվածը, և ամբողջ գլուխը: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե գլխացավի որ տեսակն է ձեզ անհանգստացնում, և որոնք են դրա առաջացման պատճառները: Գլխացավի մի քանի տեսակ կա: Ամենատարածվածներն են համարվում միգրենները, լարվածությունից առաջացող գլխացավերը: Դրանց առաջացման պատճառներ կարող են լինել գլխացավերը, հիվանդությունները կամ օրգանիզմի այլ համակարգերի հետ կապված խնդիրները, որոնք այս կամ այն կերպ կապված են գլխում առկա դիսկոմֆորտի հետ: Գլխացավեր կարող են առաջանալ նաև սթրեսներից և էմոցիոնալ լարվածությունից, ինչպես նաև՝ ոչ բավարար սննդից: Գլխացավերը բաժանվում են 2 տիպի՝ առաջնային և երկրորդային: Առաջնային ցավերը համարվում են շատ ավելի ցավոտ և նյարդայնացնող, սակայն օրգանիզմին առանձնակի վնաս չեն պատճառում: Երկրորդային ցավերն ըստ էության ուրիշ հիվանդությունների նախանշաններ են, և հենց սրանք կարող են լինել ինչպես՝ անվնաս, այնպես էլ՝ վտանգավոր: Այդ իսկ պատճառով էլ, եթե գլուխը հաճախ է ցավում, ավելի լավ է այցելել բժշկին ու պարզել պատճառը:

Եվ այսպես, ինչի՞ց է առաջանում գլխացավը:

  1. Ալերգիկ գլխացավ

Ալերգիան գլխացավի հիմնական պատճառներից է, որը հանգեցնում է ինչպես՝ քթանցքերի խցանման, այնպես էլ՝ գլխում ճնշման բարձրացման: Ալերգիայի ժամանակ մարդը հաճախ գլխում ցրված ցավ է զգում, ինչպես նաև՝ աչքերի քոր ու, որպես հետևանք՝ արցունքներ: Այս նախանշանները գիտեն բոլոր նրանք, ովքեր տառապում են սեզոնայի ալերգիայից: Դրանից ազատվելու համար բժիշկը նշանակում է հակահիստամինային դեղամիջոցներ:

  1. Սինուսիտ

Որպես կանոն՝ ցավն առաջանում է աչքերի, այտերի ու ճակատի շրջանում: Սրանցից ազատվելու համար կարող են օգնել հակաբիոտիկները, ինչպես նաև՝ քթի մեջ կաթեցվող միջոցները: Եթե այդպիսի ցավ հաճախ է առաջանում, համոզվեք այն բանում, որ քթի միջնապատերի թեքություն չունեք, և դիմեք բժշկին:

  1. Անհանգստություն

Սթրես ապրելով՝ մարդը գլխի ճակատային հատվածում կարող է ցավ զգալ: Այդպիսի ցավ կարող է առաջանալ գերհոգնածությունից, տագնապի զգացողությունից և անտրամադիր վիճակից, բուռն էմոցիաներից: Այս տիպի գլխացավից ազատվելու համար անհրաժեշտ է սովորել տիրապետել սթրեսը: Դրա համար սովորեք զբաղվել շնչառական վարժություններով և մեդիտացիայով: Վերահսկեք նաև ձեր քունը:

  1. Կլաստերային գլխացավ

Սա ինքնին շատ ուժեղ, աչքերի շրջանում կենտրոնացած ցավ է: Այն հաճախ ուղեկցվում է արցունքոտվածությամբ և քթի խցանմամբ: Որպես կանոն՝ այն ընթանում է ակնթարթային ցավերով, ապա՝ անցնում ու կրկին սկսվում: Ի դեպ, կլաստերային գլխացավերով ավելի հաճախ կանայք են տառապում: Բժիշկները չեն կարող ճշգրիտ կերպով նշել այդպիսի ցավի առաջացման պատճառը, սակայն կա տեղեկություն, որ դա ունի գենետիկ հակվածություն, որը կարող է սրվել ծխախոտի և ալկոհոլի միջոցով: Այս ցավը բուժվում է միայն դեղերի միջոցով:

  1. Կոֆեին

Հաճախակի սուրճ օգտագործող մարդիկ կարող են գլխացավ զգալ, եթե այդ ըմպելիքը ժամանակին չխմեն: Եվ դա զարմանալի չէ, քանի որ կոֆեինն էլ իր տեսակի մեջ թմրամիջոց է: Այս տիպի գլխացավն ունի պուլսացիոն բնույթ և առաջանում է այն ժամանակ, երբ արյունատար անոթերը լայնանում են: Խնդրից ձերբազատվելու համար հարկավոր է շատ սուրճ չօգտագործել: Պարզապես պետք է սահմանափակել սուրճի օգտագործումը, եթե իսպառ հրաժարվել դրանից հնարավոր չէ:

  1. Միգրեն

Միգրենը ժառանգական հիվանդություն է, և եթե ձեր բարեկամներից մեկը տառապում է այս հիվանդությամբ, քիչ չէ հավանականությունը, որ դա ձեզ նույնպես կառնչվի: Միգրենն ուղեկցվում է ուժեղ միակողմանի գլխացավով, որը կարող է տևել 4-72 ժամ: Որոշ մարդիկ այս դեպքում կարող են սրտխառնուք, փսխում ունենալ և ավելի զգայուն դառնալ լույսի և ձայնի նկատմամբ: Որպես կանոն՝ միգրենը բուժվում է դեղորայքային եղանակով:

  1. Լարվածության ցավ

Գլխացավի այս տեսակը համարվում է ամենատարածվածներից մեկը: Այն ի հայտ է գալիս գլխի ետին մասում, քունքերում և պարանոցային հատվածով՝ դեպի ներքև: Այս գլխացավը հեշտությամբ բուժվում է ասպիրինի կամ ցավազրկող այլ դեղամիջոցի օգնությամբ: Սրանք կարող են առաջանալ պարանոցի և գլխի շրջանում մկանների լարվածությունից, ինչպես նաև՝ ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսի պարագայում: Խնդիրը լուծելու համար պետք է կարողանալ կառավարել սթրեսը և հնարավորինս շատ հանգստանալ:

  1. Քունք-ստորին ծնոտային հոդի ցավ

Ցավի այս տեսակն առաջանում է ծնոտում և քունքի մեջ մկանների կրճատման հետևանքով: Կարող է ի հայտ գալ նաև ծնոտի փոխատեղման ժամանակ ցավոտ շարժերի ժամանակ: Հիմնականում՝ այն դեպքում, երբ ծնոտը ճիշտ չի տեղակայված, ի հայտ է գալիս լարվածություն: Որպես բուժում՝ անհրաժեշտ է թուլացնել մկանները և ուղղել կծվածքը:

  1. Մարսողական խնդիրներ

Ստամոքսի խանգարման հետևանքով առաջացած գլխացավը պայմանավորված է ձեր կերած սննդատեսակով: Գլխացավ կարող է առաջանալ նաև սովի ժամանակ: Բացի դրանից, այսպիսի գլխացավեր կարող են ի հայտ գալ նաև սննդային ալերգիաների դեպքում: Մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու դեպքում նույնպես սկսում է ցավ առաջանալ գլխի ճակատային, քունքային հատվածներում և աչքերի շրջանում: Եթե դուք հաճախ եք ունենում այդպիսի գլխացավեր, ավելի լավ է դիմել սննդաբանի, ինչպես նաև՝ կրճատել ալկոհոլի օգտագործումը:

  1. Անոթների լորձաթաղանթի բորբոքում

Այն հարուցում է գլխացավեր, աչքերի հետ կապված խնդիրներ և ցավ ծնոտի շրջանում: Եթե խնդիրը չլուծվի, կարելի է հասնել տեսողության կորստի և ինսուլտի զարգացման: Խնդրից ազատվելու համար դիմեք բժշկի օգնությանը:

ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ