Կուբան բացել Է սահմանները արտասահմանից զբոսաշրջիկների համար
Advertisement 1000 x 90

Կուբան բացել Է սահմանները արտասահմանից զբոսաշրջիկների համար

Կուբան սահմանները բացել Է օտարերկրյա զբոսաշրջիկների համար. առայժմ այնտեղ հյուրեր են ժամանում Կանադայից: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Կուբան հայտարարել Է 2020 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունելու պատրաստականության մասին՝ առաջին փուլում թույլ տալով միայն չարտերային չվերթները առանձին առողջարանային կղզիներ, որտեղ երբեք COVID-19-ի դեպք չի եղել:

Դրանք են՝ Կայո-Կոկոն, Կայո-Գիլիերմոն եւ Կայո-Սանտա Մարիան, որտեղ անցած ձմեռային տարեշրջանում թռել են նաեւ ռուսաստանյան չարտերները: Առաջինը Կուբան են ժամանել կանադացի զբոսաշրջիկները. սեպտեմբերի 5-ից նրանք ինքնաթիռով ժամանում են Կայո-Կոկո: Ճանապարհորդներից ոչ ոք COVID-19-ով չի հիվանդանցել: Երկիր մուտքի համար չի պահանջվում կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել Է թռիչքից առաջ: Բոլոր զբոսաշրջիկներին օդանավակայանում սպասում Է ջերմաչափում եւ ՊՇՌ անվճար անալիզ: Պարտադիր հարկավոր Է բժշկական ապահովագրություն, որը փակում Է COVID-19-ի բուժման ծախսերը:

Կուբային հաջողվել Է վերահսկել հիվանդացաների թիվը. երկրում գրանցել Է մոտավորապես 4300 դեպք, 100 մարդ մահացել Է: Կղզի պետությունն ստեղծել Է նաեւ կորոնավիրուսի դեմ իր սեփական պատվաստանյութը, որի թեստավորումն արդեն կատարվում Է: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, բնակչության զանգվածային պատվաստումը կարող Է սկսվել արդեն 2021 թվականի փետրվարին: Բացի այդ, Կուբան պատրաստվում Է ընդլայնել միջազգային չվերթների ընդունման աշխարհագրությունը:



Նման նյութեր