Մամուլում մի քանի օր է ինչ շրջանառվում են տեղեկություններ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնելու իր մանդատը և վերադառանալու է գործադիր։
Չնայած մամուլում շեշտվում է, որ Փամբուխչյանը գնալու է ԱԻՆ փոխնախարար, սակայն ArmDaily.am-ի տեղեկություններով, Արմեն Փամբուչյանը նշանակվելու է Արտակարգ իրավիճակների նախարար, քանի որ իշխանությունները վերջին շրջանում սկսել են չվստահել ԱԻՆ այժմյան նախարար Ֆելիքս Ցոլակյանին։
Մենք փորձեցինք կապ հաստատել Արմեն Փամբուխչյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին և նամակներին չպատասխանեց։
ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանն էլ մեր լուրերը ապատեղեկատվություն համարեց.«Նման բան չկա։ Մենք նորմալ աշխատում ենք։ Ավելին՝ նախարարը առաջիկայում խիտ օրակարգ ունի»։
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը մինչ օրենսդիր տեղափոխվելը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխնախարարն էր։