Մինչ 2016 թվականը համոզում էի, խնդրում էի ուսանողներիս, որ գիրք կարդան, որ առանց կրթության ու գրագիտության ոչնչի չեն հասնի և միշտ լսում նրանց պատասխանը, որին ցավոք ինքս չէի կարող հակադարձել «ընկեր Անահիտ բա, որ ասում եք թե հնարավոր չի դդում գլխով պաշտոն ու շատ փող ունենալ, յաշիկ քշել բա չե՞ք տեսնում հիմա ովքեր փող ունեն» ու ամեն անգամ գլուխս կախ դուրս էի գալիս լսարանից, հույս ունենալով, որ կգա մի օր, որ կկարողանամ հակառակը ապացուցել։
2016 ի սեպտեմբերի կեսերին մտա լսարան, բացեցի վիկիպեդիան և շատ ոգևորված սկսեցի կարդալ նորանշանակ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի կենսագրությունը, գիտնական ով նաև լավ գործարար է, պաշտոնյա և ունի մեծ կարողություն։ «Դդումներս» նայեցին ինձ առանց ձայն հանելու հանեցին տետրերը և սկսեցին ինձ հարցախեղդ անել, գրականության ցանկ պահանջել։ Ոգևորված էի, հուսադրված, որ այս լավ օրինակը կստիպի սերնդին կարդալ, սովորել։
Անցավ 2 տարի 2018 ի հունիսն էր ինձ դիմեց աբիտուրենտ՝ որը ուզում էր պարապել ԵԹԿՊԻ ընդունվելու համար, բեմական խոսքի թեմաները ընտրելիս երիտասարդը պնդեց, որ պարտադիր պիտի կարդա Համլետի մենախոսությունը, սկսեցի հետ համոզել նրան, որ չի կարողանա, Համլետը շատ բարդ կերպար է, որը հասկանալու համար պիտի կյանքի փորձ ու մեծ գիտելիք ունենա, երիտասարդը պատասխանեց «հենա բա Նիկոլը կարա վարչապետ լինի թերի կրթությամբ ես չե՞մ կարա Համլետ խաղամ։ Պադումայեշ» նորից լռեցի պատասխան չգտնելով։ Այսօր այս խեղկատակը մտնում է դպրոց ու սկսում խոսել «յաշիկ մերսեդեսից» թե բա առանց գիտելիք կարող ես ունենալ, իսկ ստեղծել ոչ։
Այո պարոն քաջ նազար դու լավ գիտես, որ առանց գիտելիք հնարավոր է ունենալ ամեն ինչ, բայց մի աղավաղի սերունդը, մի դեգրադացրու քանզի երեխաների 99% ը չի երազում մեքենա ստեղծել այլ երազում է ունենալ։ Ես հասկանում եմ, որ դու կրակն ես ընկել ազգիդ գրագետների ձեռքը, որ նեղվում ես, որ ստերդ ու ֆռիկներդ հասկանում են այժմ ուզում ես անգրագետ սերունդ ունենալ որպեսզի հեշտ կառավարես, բայց հիշիր գիտելիքը հայի գենի մեջ է և դժվար կարողանաս գենետիկ կոդ փոխել։
Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից