ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապատեղեկատվությունների զոհ չդառնալու համար հասարակությանը կոչ ենք անում իմ նկարով «սենսացիոն» հրապարակումներ կարդալուց եւ ինֆորմացիան տարածելուց առաջ այն ճշտել mes.am կայքից, որտեղ ամեն օր 12:30-ից մինչեւ 13:00-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հինգօրյա կանխատեսումը, եւ իմ ֆեյսբուքյան էջից, որովհետեւ հեղինակավոր կայքերին իմ տված հարցազրույցները միշտ դրվում են իմ էջում»: