Hayeli.am-ը գրում է. «Ինչպես օրեր առաջ տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ փոխադարձ կապերն ընդլայնելու համար վերջերս ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից Հայաստան են ժամանել 50 արաբ շեյխեր: Նրանք Հայաստանում ձեռք են բերել մոտ 60 հեկտար հողատարածք՝ այգեգործությամբ զբաղվելու և այդ հողերի վրա բնակելի տներ կառուցելու նպատակով:
Մեր տեղեկություններով՝ արաբ շեյխերը հետաքրքրված են նաև Երևանի կենտրոնով: Վերջիններս ցանկանում են տարածք գնել Կենտրոնում՝ մասնավորապես Արտաքին գործերի նախարարության հարակից տարածքում: Շեյխերը նախատեսում են այդ տարածքում կառուցել 5 կամ 7 աստղանի շքեղ հյուրանոց: Տարածքի սեփականատերը՝ Վաչե Մանուկյանը, սակայն, հրաժարվում է տարածքը վաճառել արաբներին»: