Սիրիայի վերականգնումը գնահատել են 180 մլրդ դոլար
Advertisement 1000 x 90

Սիրիայի վերականգնումը գնահատել են 180 մլրդ դոլար

Նախնական գնահատումների համաձայն՝ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 180 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 8-ին կայացած փակ հանդիպման արդյունքները:

«Իհարկե, դա մեկ կամ երկու երկրի ուժերից վեր է, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխման, որն այս կամ այն չափով կբավարարի ընդդիմությանը, սպասել, որ վերականգնման միջազգային արշավ կծավալվի, անիմաստ է»,- ընդգծել է նա:

Չուրկինի խոսքով՝ «Սիրիայի կառավարությունը հաղթում է արևելյան Հալեպում»: «Եվ բոլորն Անվտանգության խորհրդի նիստում ելույթ էին ունենում՝ ելնելով այն բանից, որ կառավարությունը լիովին կվերականգնի հսկողությունն արևելյան Հալեպում»,- հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր