Անկախ Հայաստանի որևէ իշխանություն չի փայլել ինտելեկտի մեծ կարողությամբ, բայց նոր իշխանությունները ինտելեկտի և էթիկայի մի այնպիսի նշաձող են սահմանել, որ բոլոր նախկին իշխանությունները թագավորական դինատսիաների ժառանգներ են պատկերվում։
Նոր իշխանությունները ոչ միայն ինտելեկտի պակաս ունեն, այլ նաև ամբարտավան են և հպարտ իրենց տգիտությամբ։ Այս իշխանության ամբարտավանության, ինքնահավանության և էթիակայի բացակայության մոնումենտն իհարկե Նիկոլ Փաշինյանն է։ Նա երբեք չի հետևում իր հանրային խոսքին։ Քանի որ իր հիմնական հենարանը հասարակության ամենաանգրագետ զանգվածն է, ու Փաշինյանը ամեն բան անում է, որպեսզի հասկանալի և ընկալելի լինի, բայց միայն նրանց համար։
Փաշինյանի օրինակը վարակիչ է դարձել իշխանական «էլիտայի» համար։ Ավելի շուտ իշխանական «էլիտան» ձևավորվել է Փաշինյանի մտահորիզոնի սահմաններում ու դա է պատճառը, որ իր իսկ լավ կամ վատ քաղաքական կլոններն են ստացվել։ Փաշինյանի իշխանությունը հենց սկզբից ստախոս իշխանության համբավ ձեռք բերեց։ Այս իշխանությունների համար սուտը հիմնական գործիքն է հասարակական հարաբերություններում։
Այսօրվա իշխանություններին չի անհանգստացնում այն, որ իրենց խոսքն արդեն արժեզրկվել է։ Չկա գեթ մեկ գիտակից մարդ, որը լուրջ վերաբերվի Փաշինյանի իշխանության ներակյացուցիչների հայտարարություններին։ Ըստ էության, տպավորություն այնպիսին է, որ իրենք էլ իրենց խոսքին լուրջ չեն վերաբերվում, և դա է պատճառը, որ բարձրաստիճան պաշտոնայները անում են հայտարարություններ, որոնց տակ փաստ չկա ու սովորաբար անհետևանք են մնում։ Սա իրապես դժբախտություն է պետության համար, քանի որ պետական ամենաբարձր պաշտոն զբաղեցնողների նման վարվելակերպը խարխլում է պետականության հիմքերը։
Վառ օրինակ է ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցից հետո իշխանական «էլիտայի» պահվածքը։ ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը զեկույցի հրապարակվելուց հետո ակնարկում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օտարերկրյա գործակալ է, նույն ակնարկը անում է ԱԺ մեկ այլ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը։
Պատգամավորների այս ակնարկներից հետո իրավապահները Արթուր Վանեցյանի նկատմամբ որևէ գործողություն չեն իրականացնում, ինչը նշանակում է, որ իշխանական ընտանիքի անդամները հերթական անգամ «քամի են հանում», որպեսզի իրենց նախկին թիմակից, այժմ հիմնական ընդդիմադիրներից մեկին՝ Արթուր Վանեցյանին պախարակեն իրենց հիմնական ընտրազանգվածի՝ կիսագրագետ Պողոսի աչքերում։ Բայց այս ամենը անհատևանք չի մնում։
Այս ամենի արդյուքնում պետական ինսիտուտները կորցնում են իրենց հեղիանկությունը և գնում են դեպի քայքայում։ Ու այս դեպքում լավ է հիշել հրաշալի գրող Վանո Սիրադեղյանի խոսքերը․«Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։ Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։ Իսկ դուք, փրկիչներս, պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի, հայաթի կռվի մակարդակին։ Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն․․․․․»։
Հիրավի հրաշալի է ասված և հենց այսօրվա իշխանությունների իրական բնորոշումն է։ Փաշինյանն իր «ընտանիքապետության» գաղափարով, իր ստախոսությամբ և կեղծիքով երկիրը դարձրել է «թուլեքի թագավորություն»։ Բայց կանգ առնել է պետք, իսկ եթե Փաշինյանը չի հասկացել, որ իր կանգառի ժամանակն է, ապա հանրություն պետք է տա կանգառի ազդանշանը և վտարելով նրանց կառավարական շենքերից, քանդի գրեթե երեք տարվա պատմոթյուն ունեցող «թուլեքի թագավորությունը», հակառակ պարագայում պետք է ընդունել եղած իրականությունը և դառնալ Փաշինյանի թագավորության «թուլեքը»։ Այլ տարբերակ չկա: