
Քանի դեռ Սահմանադրական դատարանում ընթանում է ՍԴ դե ֆակտո նախագահի «ընտրություն», վերահաստատեմ մոտեցումս ՍԴ հարցում. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած դե ֆակտո դատավորներին, ամենայն հարգանքով, կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ»։
Ինչու՞ եմ պատեհ առիթներով վերահաստատում այս մոտեցումս։ Որովհետև եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»։
Ի դեպ, «կարելի է ամեն ինչ»-ը բացառելու առաջնային շահառուները ոչ այնքան այսօրվա «նախկիններն» են, որքան վաղվա նախկինները՝ հենց նրանք, ովքեր եփեցին այս ողջ շիլափլավը։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից