Այսօր հանդիսավոր կերպով նշվում է Ստեփանակերտի վերանվանման՝ այսինքն քաղաքը Ստեփանակերտ կոչելու տոնը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ այն դառնում է քաղաքի հիմնական տոնը, ինչն իմ կարծիքով սխալ է թե´ գիտական և թե´ քաղաքական առումներով:
1980-ականների վերջին, Արցախյան ազատագրական պայքարի թեժ օրերին լայնորեն քննարկվում էր Ստեփանակերտի մեկ ու կես հազարամյակը նշելու հարցը: Դա իհարկե խիստ չափազանցված էր:
Այն, որ քաղաքի տարածքում գտնվել են վաղ բրոնզեդարյան և անտիկ թաղումներ, վաղքրիստոնեական դամբարանադաշտ, քաջ հայտնի է, բայց դրանք հազիվ թե վկայում են որևէ կոնկրետ բնակավայրի առկայության մասին:
Արմենավանի (Կրկժանի) եկեղեցին վերաբերում է 13-14-րդ դարերին, ավերակների վերածված և ինչ-որ ռեստորանի համար պահեստ ծառայող Վարարակնի եկեղեցին 17-րդ դարից վաղ չէ: Նույնը կարելի է ասել Մազի կամրջի և Կարկառի ափին գտնվող քարավանատան ավերակների մասին: Ցավոք, անհայտ է մնում թատրոնի տեղում եղած եկեղեցու ժամանակի հարցը:
Ես իհարկե շնորհավորում եմ իմ սիրելի քաղաքին և քաղաքացիներին՝ տոնի առթիվ: Բայց նաև առաջարկում եմ մի փոքր պատմա-հնագիտական հետազոտություն նախաձեռնել՝ իրական պատմամշակութային հիմքերի վրա դնելու Ստեփանակերտի՝ որպես հին բնակավայրի ծննդյան վկայականը: Եվ սա ես առաջարկում եմ տարիներ շարունակ:
Շնորհավոր՝ սիրելի քաղաք և քաղաքացիներ:
Հնագետ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Այսօր հանդիսավոր կերպով նշվում է Ստեփանակերտի վերանվանման՝ այսինքն քաղաքը Ստեփանակերտ կոչելու տոնը: Ինձ մոտ այն…
Gepostet von Hamlet Petrosyan am Freitag, 25. September 2020