
Ստեփանակերտ, 29-ի լույս 30-ի գիշեր.
…ամբողջ օրը ռոումինգս չէր միանում, Տիգոն ինչ ասես փորձեց Երևանից, չէ ու չէ…
Առաջին «բեզպիլոտնիկի» շարժիչի ձայնի գնալով մոտիկանալուց պարզ հասկացվում էր թշնամու խոցված «ինքնասիրության» անկման հետագիծը: Ընկավ մեզ այնքան մոտ, որ դրսի պատին լսվեցին ջարդ ու փշուր եղած մասերի հարվածները:
– Ընդունելի մատաղ էղնի, Աստված ջան…
Տղեքը սկսեցին ծիծաղել… Միացավ «սիրենայի» ձայնը… Օպերատորները շտապեցին նկարելու «բեզպիլոտնիկի» վերջին հանգրվանը: Պատերազմ է… նաև տեղեկատվական անզիջում կռիվ:
…լսվեց գմփոցի ձայն երկնքում ու երկրորդ «բեզպիլոտնիկը» արդեն ընկավ Թայսոնի ջահել ժամանակների ծնոտին հարված կերած մրցակիցներից մեկի պես: Նորից միացավ «սիրենայի» ձայնը: Դուրս եկանք: Երկրորդ ժեշտից թանկանոց լեշի ընկնելու տեղը նունպես շատ մոտ էր:
– Ռուբ, տեսա՞ր, էս էլ խփին ու էլի մեզ մոտ ընկավ, – ասեց Մերուժը:
– Հա, ապ ջան, էս մեգը շատ լավ ընկավ, – ասելուս պահին հեռախոսիս «sms» եկավ,- ըմբես չոտկի ընգավ, օր համել ռոումինգս միացավ…
Բոլոր կռիվներում լսվելու է մեր ծիծաղը: Տեղեկատվականն էլ ենք հաղթելու: ՉԿԱՍԿԱԾԵՔ:
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/posts/1635424943298535