Չգիտեմ, պատմության մեջ եղե՞լ է նման դեպք, երբ պոտենցիալ միջնորդ «խաղաղապահը» բոլոր հնարավոր միջոցներով ու բոլոր հնարավոր «լեզուներով» ինքը խնդրի, փաստացի՝ աղաչի, թե բա դիմեք մեզ, շատ ենք խնդրում, կլինի՞ մենք միջնորդենք…
Խնդրում ենք՝ խնդրեք մեզ…
Էն մեր մոլորյալ քուր Մարգոն առաջին օրը դեռ իրանից գոհ գրում էր, թե բա, հեսա զանգելու եք, բա ի՞նչ պիտի անեք: Հիմա էլ պատերազմի ընթացքում վերջնագրեր է ներկայացնում հաղթող ժողովրդին:
Վերջնագիրը հաղթողներն են ներկայացնում, իմ մոլորյալ քույրիկ ջան:
Հիմա, բոլոր զանգերը միացրած ղողանջում են իրանք, որովհետև՝ ուղիղ ասենք վերջապես՝ իրենք հայկական պարտություն էին սպասում, բայց ստանում են հայկական հաղթանակ, ու քանի դեռ ուշ չէ, ուզում են փրկել «պլանը»:
Ես չգիտեմ՝ էլ ինչ պիտի լինի, որ թերահավատները սրանում համոզվեն:
Դեռ շատ շուտ է հանգստանալ: Դեռ շատ լուրջ կռիվներ ունենք և՛ ռազմական, և՛ քաղաքական: Բայց առաջին հարվածին դիմացանք, ու ստանում ենք արդեն դրա արդյունքները:
Իսկ մեծ խնդիրն այն է, որ թե՛ մեր դաշնակիցները, թե՛ մեր թշնամիներն այդպես էլ չուզեցին իրապես ճանաչել մեզ՝ հայերիս: Եվ նույնիսկ մենք ինքներս մեզ չենք ճանաչում՝ այլոց ստեղծած հայացքով ենք նայում:
Եվ այս պատերազմի նախնական հաշվարկի հիմքում հենց այս սխալն է նաև ընկած: Ոչ միայն զուտ ռազմական, այլև շատ ավելի լայն սխալը՝ հայ ժողովորդին ճիշտ չպատկերացնելը՝ նրա հոգեբանությունը, նրա գաղափարախոսությունը, նրա որակները:
Վերջում նորից կրկնեմ սկիզբը: Չգիտեմ պատմության մեջ եղե՞լ է նման դեպք, երբ նա, ով ուզում է, որ իրեն խնդրեն, ինքը բոլոր միջոցներով խնդրի, որ իրեն խնդրեն: Մարդ էլ չմնաց, որով էդ ուղերձը չփոխանցեն:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Չգիտեմ, պատմության մեջ եղել է նման դեպք, երբ պոտենցիալ միջնորդ «խաղաղապահը» բոլոր հնարավոր միջոցներով ու բոլոր հնարավոր…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Mittwoch, 30. September 2020